կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-01 11:12
Աշխարհ

Մակրոնի վարկանիշն ընկնում է

Մակրոնի վարկանիշն ընկնում է

Ֆրանսիայի բնակչության միայն 21 տոկոսն է դրական գնահատում նախագահ Էմանուել Մակրոնի գործողությունները: Այդ ցուցանիշը 4 տոկոսով ցածր է նախորդ ամսվա ցուցանիշից: Այդ մասին են վկայում հարցման արդյունքները, որոնք անցկացվել են Huffington Post և CNews-ի պատվերով. հայտնում  է РИА Новости-ն:

Մակրոնի աշխատանքը քննադատաբար է գնահատում հարցվածների 69 տոկոսը:

Միևնույն ժամանակ, վարչապետ Էդուարդ Ֆիլիպի վարկանիշը չի փոխվել հոկտեմբերից. նրա գործունեությանը կողմ է բնակչության 27 տոկոսը:

Հարցմանը մասնակցել է Ֆրանսիայի 1010 բնակիչ: