Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը միացել է Հայաստանում մեկնարկող Եվրոպական ժառանգության օրերին` թանգարանի ներքին բակում կազմակերպված բնօրինակ 10 սեպագիր արձանագրությունների եւ սեպագրերով 12 կավանոթների ցուցադրությամբ` իր համերաշխությունը հայտնելով Եվրոպայի մշակութային ժառանգության պահպանությանն ու խրախուսմանն ուղղված համաեվրոպական ջանքերին:
Էրեբունի արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանն իր խոսքում նշել է, որ այս տարի ընտրված թեմայի կարեւորությունը, հազարամյակների խորքից եկող գրավոր ժառանգությունը Հայաստանի վարկանիշն է, եւ մենք պարտավոր ենք արժանավայել դիմավորել հայկական տպագրության 500-ամյակի տոնակատարություններն ու մեր սիրելի մայրաքաղաքի` 2012 թվականին Գրքի համաշխարհային մայրաքաղաքի միջոցառումները:
Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ արտգործնախարարության Եվրոպայի խորհրդի հարցերով խորհրդական Արա Մարգարյանը` ներկայացնելով նախաձեռնության եվրոպական ուղերձը, որում նշված է, որ Եվրոպան մշակույթի տարածք է, ապրելու, աշխատելու եւ ստեղծագործելու համար բարենպաստ տարածք, իսկ Եվրոպայի պատմամշակութային ժառանգությունը այդ աշխարհամասի բազմամիլիոն քաղաքացիների ընդհանուր ժառանգությունն է:
Միջոցառմանը մասնակցել է նաեւ Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Սիլվիա Զեհեն:
Հիշեցնենք, որ ցուցահանդեսը կգործի մինչեւ 2011 թվականի նոյեմբերի 1-ը: