կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-21 01:14
Հասարակություն

Շիրակի մարզի պաշտոնական կայքը ամենացածր վարկանիշն ունի

Շիրակի մարզի պաշտոնական կայքը ամենացածր վարկանիշն ունի

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ՀՀ պետական մարմինների պաշտոնական կայքերի մոնիթրինգ է անցկացրել: Ուսումնասիրվել են թե’ նախարարությունների և   կառավարությանն առընթեր մարմինների, այնպես էլ`  մարզպետարանների, ՀՀ նախագահի, ԱԺ, ՍԴ և դատախազության պաշտոնական կայքերը:

 

 Մարզերի կայքերի վարկանիշների տարբերությունը այնքան էլ մեծ չէ: Առաջինի/29.17/ և վերջինի/ 19.27/ տարբերությունը ընդամենը 10.73 է:

 

Դիտարկման արդյունքներով` ամենաբարձր վարկանիշն ունի Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքը, սակայն կազմում է ընդամենը 29.17 տոկոս. սա վկայում է այն մասին, որ անհրաժեշտ տեղեկատվության մեծ մասը բացակայում է:

 

Վերջին 4 տեղերը զբաղեցրած կայքերը տեղեկությունների առումով բավականին աղքատիկ են: Այդ կայքերում չկան նույնիսկ մարզպետի և նրա աշխատակազմի իրավասությունների, խնդիրների, գործառույթների նկարագրությունը, թերի է իրավական ակտերի բազան:

 

Վերջին տեղում Շիրակի մարզի պաշտոնական կայքն է: Որոշ մարզերի, ինչպես օրինակ Արարատի մարզի, պաշտոնական կայքերն առհասարակ հասանելի չեն: