կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-23 14:50
Քաղաքական

Տարոն Մարգարյանն ու Դավթաշենի թաղապետը գրեթե նույն վարկանիշն ունեն. հարցում

 Տարոն Մարգարյանն ու Դավթաշենի թաղապետը գրեթե նույն վարկանիշն ունեն. հարցում

«GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հրապարակեց «Երևանցիները Երևանի մասին» ամենամյա հետազոտության արդյունքները:

«Եթե առաջիկա կիրակի օրը լինեն Երևանի քաղաքապետի ընտրությունները, ո՞ւմ կընտրեք» հարցին 800 հարցվածների 52.3 %-ը պատասխանել է ՝ Տարոն Մարգարյանին: Հարցված երևանցիների 24.8 %-ը դժվարացել է պատասխանել հարցին, 8.3 %-ը պատասխանել է` ոչ մեկին, իսկ 3.3 %-ն էլ ասել է, թե չի մասնակցելու:

Երևանի քաղաքապետի և վարչական շրջանների ղեկավարների աշխատանքը 5 բալանոց սանդղակով գնահատելիս հարցվածներն ամենաբարձր գնահատականը տվել են Տարոն Մարգարյանին՝ նրա գործունեությունը գնահատելով 4.1: Չնչին տարբերությամբ նրան զիջում է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարը՝ 4.0, Մալաթիա-Սեբաստիայինը և Ավանինը՝ 3.9 , Շենգավիթինը՝ 3.8, Աջափնյակինը և Նուբարաշենինը՝ 3.7, Կենտրոնինը՝ 3.6, Նոր Նորքինը՝ 3.4, Քանաքեռ-Զեյթունինը՝ 3.1: 3-ական բալ էլ ստացել են Արաբկիրի, Էրեբունու և Նորք-Մարաշի թաղապետերը:

Նավասարդյանի խոսքով՝ հետազոտությունն իրականացվել է դեմ առ դեմ հարցման մեթոդով: