Փոխարժեքներ
19 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.89 |
EUR | ⚊ | € 410.12 |
RUB | ⚊ | ₽ 3.87 |
GBP | ⚊ | £ 491.13 |
GEL | ⚊ | ₾ 142.5 |
Փաստաթուղթը ներառում է հատուկ թիրախներ, առաջարկվող մարտավարություններ եւ հայտնաբերված թերությունները վերացնելու համար առաջարկվող լուծումներ: Այսպես, ըստ Diyanet-ի հաշվարկների, նախորդ ռազմավարական շրջանի (2020-2024) ավարտին լուսավորչական միջոցառումներին ներգրավված է եղել 1,9 մլն մարդ, սակայն 2028 թ-ի վերջին այդպիսիք պետք է լինեն գրեթե 12 մլն մարդ։ Էրդողանի կառավարության շահերից ելնելով՝ քարոզչություն իրականացնելու հիմնական հարթակը մնում են մզկիթները, թեեւ օգտագործվում են նաեւ հատուկ հարթակներ թուրք իմամների կառավարմամբ կրոնական դասընթացների համար, որոնք ուղղվում են արասահման եւ ֆինանսավորվում պետբյուջեի միջոցներից: Diyanet-ի արտասահմանյան գործողությւնները տեղական մակարդակով վերահսկվում են կրոնական կցորդների եւ խորհրդականների կողմից, Թուրքիայի դեսպանատներին կից, որոնք արտերկրում ծառայության ընթացքում օգտվում են դիվանագիտական անձեռնմխելիությունից: Այս պաշտոնյաներն ուղղակիորեն ենթարկվում են արտաքին գործերի գլխավոր վարչությանը (Dış Ilişkiler Genel Müdürlüğü)՝ Diyanet-ի երեք հիմնական մասնաճյուղերից մեկը, որը գործում է այս կազմակերպության ղեկավարի անմիջական ղեկավարության ներքո: Ծրագրում առաջարկվում է բարձրացնել Diyanet-ի պայմանագրային աշխատողների աշխատավարձը, ինչպես նաեւ արձանագրվում է՝ ընթացիկ վճարումները բավարար չեն ընդունող երկրների քաղաքացի հանդիսացող կամ այնտեղ մշտապես բնակվող աշխատակցներին պահելու համար: Նշվում է՝ 2022 թ-ի հոկտեմբերին աշխատավարձի նախկին բարձրացումը անբավարար է եղել՝ չկարողանալոց պահել ավելի քան 100 աշխատակիցներին՝ չհեռանալ աշխատանքից։ Ծրագիրը նախատեսում է փոփոխություններ կատարել Diyanet-ի գործունեությունը կարգավորող թիվ 633 օրենքում՝ պայմանագրային աշխտողների աշխատանքային պայմանները բարելավելու նպատակով: 2024 թ-ին Էրդողանի վարչակազմը Diyanet-ին առաջադրել է արտերկրում Թուրքիայի կողմից ստեղծված ոչ կառավարական կազմակերպությունների (ՀԿ-ների) հետ համագործակցության խնդիրներ՝ նրանց հնարավորությունների ընդլայնման համալիր ծրագրի շրջանակներում՝ ավելի արդյունավետ օգտագործելու կրոնական դրդապատճառները՝ Էրդողանի կառավարության քաղաքական նպատակներն Արեւմուտքում առաջ տանելու համար։ Ակ-Սարայում պահանջել են նաեւ մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունից ավելի որակյալ աշխատակիցներ վարձել արտասահմանյան թուրքական ներկայացուցչությունների համար, ընդլայնել նրանց վարչական եւ տեխնիկական գործունկությունը եւ լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ հատկացնել «մշակութային դիվանագիտության» ոլորտում մասնագիտացված կազմակերպությոններին:
Ըստ Diyanet-ի՝ 2024 թ-ի սկզբի դրությամբ կազմակերպութայն 586 աշխատակիցներ աշխատում են արտասահմանում, այդ թվում՝ դեսպանատան խորհրդականներ եւ կցորդներ, մեծամասնությունը՝ պայմանագրային հիմունքներով։ Ընդ որում՝ արտաքին գործերի նախարարության ընթացիկ տարվա ներքին զեկույցում խոսվում է 1497 աշխատակցի մասին, այդ թվում՝ մզկիթների եւ այլ կրոնական հաստատությունների իմամներ։ Թվերի նման էական անհամապատասխանությունը կապված է ժամանակավոր / կարճաժամկետ աշխատանքի համար վարձված անձնակազմի, ինչպես նաեւ MIT (Milli Istihbarat Teşkilatı) հետախուզության կողմից իրականացվող գաղտնի ծրագրի հետ, որն օգտագործում է կրոնական գործիչներին որպես ծածկույթ արտասահմանում իրենց գործակալներին բնակեցնելու համար, -գրում է Nordic Monitor-ի գլխավոր խմբագիր Ա.Բոզկուրտը: Քանի որ թուրք իմամները կարող են գործել ներգաղթյալների համայնքներում առանց մեծ դժվարությունների եւ ուղղակիորեն մուտք գործել տարբեր տեղական կառույցներ եւ քաղաքապետարաններ, «այս իրավիճակը թուրքական հետախուզությանը հիանալի հնարավորություն է տալիս ոչ միայն տեղեկատվություն հավաքել, այլեւ բացահայտել այդ համայնքներում հնարավոր հավաքագրողներին»: Հավաքվող տեղեկատվությունը թուրքական հետախոզությանը թույլ է տալիս գտնել կառավարության շահերն ավելի արդյունավետ առաջ մղելու ուղիներ, ինչպես նաեւ «կապերի ցանց է ստեղծում, որոնք անհրաժեշտության դեպքում կարելի է մոբիլիզացնել այլ երկրներում բողոքի ցույցեր եւ հանրահավաքներ կազմակերպելու համար»: Արտաքին գործերի գլխավոր վարչության մանդատում Diyanet-ը միանշանակորեն ընդգծում է իր գործունեության համակարգման կարեւորությունը Թուրքիայի այլ կառավարական հաստատությունների հետ (ներառյալ հետախուզությունը) արտերկրում ծառայության ուղարկված անձնակազմի ընտրության, վերապատրաստման եւ վերապատրաստման գործում:
Շրջաբերականում, որը սահմանում է վարչության լիազորությունները, ասվում է, որ այն «պարտավոր է կատարել իրեն հանձնարարված ցանկացած առաջադրանք»՝ չբացառելով, իհարկե, սովորական լրտեսությունը։ Վերջին տասնամյակում Էրդողանի կառավարությունը զգալիորեն ակտիվացրել է արտասահմանյան գործողությունները։ Մի քանի պետական գերատեսչություններ ակտիվորեն հավաքագրում են գործակալներ, իրազեկիչներ եւ իրազեկիչներ երկքաղաքացիությունից եւ օտարերկրացիներից՝ հետախուզական տվյալներ եւ այլ տեղեկություններ հավաքելու համար: Նպատակն ակնհայտ է՝ թուրքական դիվանագիտությանն ապահովել միջազգային բանակցություններում ազդեցության լծակներ, ազդել հյուրընկալող երկրների քաղաքականության վրա, ստեղծել վստահված կառույցներ՝ քաղաքական նպատակներին հասնելու համար մոբիլիզացնելու համար, մարգինալացնել ընդդիմադիր խմբերը թուրք էմիգրանտների համայնքներում։ Հազիվ թե պատահական է, որ վերջին տարիներին Եվրոպայում թուրք իմամներն ու մզկիթները դարձել են Էրդողանի կառավարության քննադատների եւ ընդդիմախոսների դեմ ուղղված լրտեսական գործողությունների հետ կապված հետաքննությունների ֆիգուրանտները: Արեւմտյան Եվրոպայի շատ երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, Ֆրանսիան եւ Ավստրիան, միջոցներ են ձեռնարկել Diyanet-ի եւ «թուրքական» մզկիթների միջոցով Թուրքիայի արտաքին միջամտությունը սահմանափակելու համար: Առաջացող խոչընդոտները հաղթահարելու համար ռազմավարակն ծրագիրը խորհուրդ է տալիս իշխանություններին ձգտել ընդունող երկրների հետ համագործակցության արձանագրությունների ստորագրմանը, որպեսզի «անհրաժեշտ» իմամներին ավելի լավ պաշտպանեն ստուգումներից: Նման հոգեւորականների առջեւ ծառացած խնդիրների լուծման առաջարկվող միջոցառումները ենթադրում են կրոնական ազատության պատրվակով արշավների անցկացում, դաշնակիցների ներգրավման համար միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ համագործկցություն եւ դիվանագիտական ջանքեր:
Ծրագիրը նախատեսում է նաեւ պատմական հայրենիքում ուսուցում թուրքերի համար, ովքեր արդեն արտասահմանյան երկրների քաղաքացիներ են, որին հաջորդում է նրանց իմամ նշանակելը: Այս նախաձեռնությանն աջակցելու համար Diyanet-ը հատկացրել է 608 մլն թուրքական լիրա։ Ավելի քան հազար ուսանողներ Եվրոպայից եւ Հյուսիսային Ամերիկայից կրթություն են ստացել եւ վերապատրաստվել Թուրքիայում, եւ րնանցից շատերն արդեն պաշտոններ են զբաղեցնում կրոնի գործերի վարչությունում: Diyanet-ն ունի ինչպես կադրային, այնպես էլ ֆինանսական ռեսուրսներ Էրդողանի կառավարության հավակնոտ ծրագրերի իրականացման համար: Այս տարվա դրությամբ կազմակերպության աշխատակազմն ուներ 140,185 աշխատակից՝ հիմնականում արական սեռի ներկայացուցիչներ, չհաշված նրանց, ովքեր աշխատում են «նախնական» մակարդակի պաշտոններում: Կազմակերպությունը վերահսկում է շուրջ 90 հազար մզկիթ, իսկ 2024 թ-ի համար նրա բյուջեն կազմում է 91,8 միլիարդ թորքական լիրա, ինչը 151 տոկոսով ավելի է, քան նախորդ տարի, երբ բյուջեն կազմում էր 36,5 միլիարդ լիրա:
2025 թ-ի բյուջեի նոր առաջարկը, որը ներկայացվել է Էրդողանի կառավարության կողմից սեպտեմբերին, նախատեսում է հետագա աճ մինչեւ 130,1 միլիարդ թուրքական լիրա՝ այդպիսով գերազանցելով վեց նախարարությունների դրամական միջոցները, եւ դա կրոնական գերատեսչության աճող քաղաքական կշռի անհերքելի ապացույցներից մեկն է։ Մինչդեռ, իմամների ինքնասպանությունների վերջին շարքը խորացնում է Թուրքիայի կրոնական հաստատությունների ներսում ենթադրյալ խտրականության վերաբերյալ մտահոգությունները, որոնք հազիվ թե նպաստեն արտաքին էքսպանսիայի հավակնոտ նպատակներին:
Ալեքսանդր Գրիգորեւ
Աղբյուրը՝ vpoanalytics.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի