կարևոր
292 դիտում, 1 ժամ առաջ - 2024-11-19 15:37
Աշխարհ

Էրդողանը խճճվել է սիրիական լաբիրինթոսում

Էրդողանը խճճվել է սիրիական լաբիրինթոսում
Սիրիայում Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ: Նախ, ըստ նրա, Էրդողանի եւ նրա սիրիացի գործընկեր Բաշար Ասադի հանդիպման մասին խոսելը «վաղաժամ է»: Նա նաեւ հերքել է Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի եւ Սիրիայի արտգործնախարարների միջեւ քառակողմ բանակցությունների կոնկրետ ժամկետների առկայությունը՝ ընդգծելով, որ Դամասկոսի եւ Անկարայի միջեւ ռազմական մակարդակով շփումներ կան, բայց նշել է, որ «հրաբերությունների կարգավորման շուրջ երկխոսությունը քաղաքական մակարդակի անցնելու համար առկա են խոչընդոտներ»: Միեւնույն ժամանակ հատուկ ընդգծվել է՝ «Ռուսաստանը կաջակցի Էրդողանի ծրագրերին՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկելու Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը», եւ որ «Թրամփի օրոք Մոսկվայի եւ Վաշինգտոնի շփումների վերսկսումը կարող է նպաստել սիրիական ճգնաժամի առավել արդյունավետ կարգավորմանը»:

Այսպիսով, նշվում են երկու կարեւոր դիրքեր: Առաջինը՝ Մոսկվայի կողմից լոբբինգ անող Էրդողան-Ասադ անձնական հանդիպումը, վաելի ճիշտ՝ Ռուսաստանի միջնորդությամբ Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ հարաբերությունների կարգավորման հնարավորությունը, մեղմ ասած, հետաձգվում է՝ առանց կոնկրետ պատճառներ նշելու:

Երկրորդ՝ ներդրվում է ԱՄՆ գործոնը, բայց Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման քննարկման համատեքստում:

Այն, որ նման սցենարով իրադարությունների զարգացման հավանականությունը մեծ է, վկայում է Անկարայում ԱՄՆ նախկին դեսպան, Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ եւ Վիլսոն կենտրոնի մերձավորարեւելյան ծրագրի ղեկավար Ջեյմս Ջեֆրիի հայտարարությունը: Նա հիշեցրել է՝ Թրամփը Սիրիայից ԱՄՆ-ի զորքերը դուրս բերելու որոշումը կայացրել էր դեռ 2018 թ-ին, ճիշտ է՝ հայտարարելով, որ «այդ հնարավորւթայն իրագործման արդյունքում առաջացած դատարկությունը կարող է լցվել Սիրիայով, իրանով կամ ԻԼԻՊ-ով»: Նրա խոսքով՝ «սա այն տարածքն է, որի համար անհանգստանում եմ»: Սակայն Ջեֆրին չի նշում, թե արդյոք ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Սիրիայի քրդերին, ինչն առավել մտահոգիչ է Թուրքիայում: Այս կապակցությամբ Թուրքական Evrensel պարբերականը, ճիշտ է, հղում անելով Project 202- ին, որը Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները պատրաստել էին Heritage Foundation-ի (նեոպահպանողական վերլուծական կենտրոն) համար իր առաջին ժամկետում, նշում է․ «Թրամփը կարող է հրաժարվել Սիրիայի քրդերին աջակցելուց՝ ԱՄՆ-ի եւ Իսրայելի տարածաշրջանային շահերը պաշտպանելու համար Իրանի դեմ Թուրքիայի զսպող դերի դիմաց»: Պարբերականը նաեւ մի կողմից մատնանշում է «տարածաշրջանում Ռուսաստանի աճող դերը», մյուս կողմից՝ «Սիրիայի վերադարձը Արաբական պետությունների Լիգա կապում է Պարսից ծոցում ամերիկամետ արաբական վարչակարգերի՝ Սիրիան իրանական ազդեցությունից հեռու պահելու քաղաքականության հետ»: Վերջապես, նշվում է ամենաանհավանական սցենարը.Թրամփի վարչակազմը ջանքեր կգործադրի «Սիրիայի քրդերին Իրաքյան Քրդստանի տարածաշրջանային կառավարության եւ Բարզանիի գծի հետ միավորելու համար՝ այդ տարածքը Թուրքիայի պրոտեկտորատ կառավարման տակ տեղափոխելու համար»: Բայց արդյո՞ք իրադաձությունների նման ընթացքը կհամապատասխանի Անկարայի ազգային շահերին, չնայած Թրամփը չսպասեց իր ներկայացուցիչների պաշտոնական նշանակմանը, որպեսզի դիվանագիտական «շարժում» սկսի այդ ուղղւթյամբ:

Մերձավոր Արեւելքում իրադարձությունների զարգացման ենթադրվող սցենարների լցոնումը սկսում է ընկալվել որպես տարածաշրջանում սպասվող աշխարհաքաղաքական դիմակայության զարկ: Այս կապակցությամբ թուրքական դիվանագիտական աղբյուրները բացահայտ հայտնում են՝ «Սիրիայի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը վերանայվել է Վաշինգտոնի հետ», եւ, հավանաբար, «ամերիկյան զորքերը կլքեն Սիրիան 2025-2026ին»: Աղբյուրները հավելում են՝ «Միացյալ Նահանգները դեռեւս չունի զորքերի դուրսբերման պաշտոնական ծրագիր, ասկայն Թուրքիան հաղորդագրություն է ստացել այն մասին, որ խնդիրը պետք է լուծվի համագործակցության հիման վրա», նշելով, որ «Վաշինգտոնը կարող է ավարտել իր ներկայությունը Սիրիայում միայն Անկարայի հետ համապարփակ համաձայնագրի առկայության դեպքում»Սակայն իրավիճակի տարօրինակությունն այն է, որ այդ համաձայնագիրը պատրաստվելու է, կարծես, առանց Սիրիայի մասնակցության, ինչը կարող է խնդիրներ ստեղծել Անկարայի համար Մոսկվայի եւ Թեհրանի հետ հարաբերություններում:

Նման իրավիճակում Էրդողանը որոշել է հրապարակավ հեռանալ Ասադից: Էր Ռիադում Արաբական եւ իսլամական պետությունների արտահերթ գագաթնաժողովում դա նույնիսկ լքեց դահլիճը, երբ Ասադը սկսեց իր ելույթը՝ բացատրելով, որ ինքը հանդիպում է ունեցել իբն Սալմանի հետ: Բացի այդ, կրկնօրինակումը կարելի էր նկատել Էրդողանի ելույթում, որում նա պահանջում էր ռազմական պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ, որպեսզի կանխի զենքի մատակարարումն այդ երկիր, եւ նշել էր, որ իր երկիրը Թել Ավիվի դեմ լրացուցիչ առեւտրային պատժամիջոցներ կսահմանի: Ասադը, ընդհակառակը, կոչ էր անում «նվազագույն» պատժամիջոցներ կիրառել Իսրայելի դեմ, որը կլիներ նրա հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակի կրճատումը: Էր Ռիադից Անկարա վերադառնալու ճանապարհին Էրդողանն իրեն ուղեկցող լրագրողներին պատմել Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորման ընթացքի մասին՝ ասելով միայն. «Մենք պետք է ոչնչացնենք ահաբեկչական կառույցները, որոնք կանգնած են Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ, որտեղ արդար եւ կառուցողական խաղաության համար բարենպաստ պայմաններ կան, եւ ձեռնարկվելիք քայլերը հստակ են: Մենք չենք սպառնում Սիրիային, բայց Քրդստանի աշխատավորական կուսակցության եւ Ասադի գլխավորած ահաբեկիչները պետք է քայլեր ձեռնարկեն նոր իրավիճակ ստեղծելու համր»:

Այսինքն՝ Անկարան նախկինի պես շարունակում է հավասարակշռել Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ՝ խուսափելով Դամասկոսի հետ հարաբերությունների կարգավորման հարցում նախաձեռնություն վերցնելուց: Ի դեպ, պաշտոնը ստանձնելուց քիչ առաջ Թրամփն ասել էր, որ «հույս ունի Անկարայի՝ Սիրիայի հյուսիս-արեւելքից իր բանակը դուրս բերելու որոշման վրա», թեեւ Անկարան հայտարարում է՝ «զորքերը դուրս չի բերի առանց սպառնալիքների վերացման»:

Մեկ հավելում եւս. Թրամփը Թալուսի Գաբարդին նշանակել է ԱՄՆ ռազմատիեզերական հետախուզության ազգային վարչության ղեկավար: Նախկինում նա կոնգրեսականի կարգավիճակով այցելել է Սիրիա, երկու անգամ հանդիպել Ասադի հետ: Կոնգրեսի անդամները հաճխ են մեկնում արտերկիր, բայց նրանք հազվադեպ են հանդիպում այն առաջնորդների հետ, ովքեր համարվում են անբարյացակամ Միացյալ Նահանգների նկատմամբ: MSNBC-ի եթերում նա հայտարարել է՝ «Ասադը Միացյալ Նահանգների թշնամին չէ, քանի որ Սիրիան նրանց համար ուղղակի սպառնալիք չի ներկայացնում»: Բայց արդյո՞ք նման ազդանշանը կդառնա Սիրիայի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության փոփոխությունների նախանշան, պարզ կդառնա մոտ ժամանակներս։

 

Ստանիսլավ Տարասով

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի