կարևոր
18028 դիտում, 2 ամիս առաջ - 2024-02-29 21:02
Սպորտ

Հայաստանի գրոսմայստերներից ամենաբարձր վարկանիշն ունի Հայկ Մ․ Մարտիրոսյանը․ ՖԻԴԵ

Հայաստանի գրոսմայստերներից ամենաբարձր վարկանիշն ունի Հայկ Մ․ Մարտիրոսյանը․ ՖԻԴԵ

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է շախմատիստների դասակարգման ամենամսյա աղյուսակը։

Հայաստանի ներկայացուցիչներից ամենաբարձր վարկանիշն ունի Հայկ Մ․ Մարտիրոսյանը (2681), որը 49-րդն է։ Գաբրիել Սարգսյանը (2671) 61-րդն է, Սամվել Տեր-Սահակյանը (2646) 91-րդն է, Հրանտ Մելքումյանը (2640) 98-րդն է։

Լավագույն տասնյակում են նորվեգացի Մագնուս Կարլսենը (2830), ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան (2804) ու Հիկարու Նակամուրան (2789), չինացի Դին Լիրենը (2762), հոլանդացի Անիշ Գիրին (2762), ֆրանսիացի Ալիռեզա Ֆիրուջան (2760), ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին (2758), ամերիկացի Ուեսլի Սոն (2757), չինացի Յի Վեյը (2755) եւ հնդիկ Վիշի Անանդը (2751):