Փոխարժեքներ
19 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.89 |
EUR | ⚊ | € 410.12 |
RUB | ⚊ | ₽ 3.87 |
GBP | ⚊ | £ 491.13 |
GEL | ⚊ | ₾ 142.5 |
Երևանի ավագանու ընթացող նիստում «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը տրանսպորտի ուղեվարձի թանկացման ֆոնին որոշակի խավերի համար արտոնություններ սահմանելու հարցը զեկուցող փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանից հետաքրքրվեց՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար ինչո՞ւ սահմանված չէ հատուկ սակագին։
Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի հայտարարություններին՝ Մանուկյանը նկատեց. «Երբ պարոն Գալջյանն ասում է արտոնություն, զեղչ, հասկանում եմ, որ իրավաբանական հեռակա սովորել է, երևի չի սովորել, որ ավագանին հելնի երկինք, իջնի ներքև, չունի զեղչ, արտոնություն սահմանելու լիազորություն։ Այս դեպքում սա կոնկրետ սակագնի սահմանման փոփոխություն է, այսինքն, այս կատեգորիայի համար սահմանում եք ուրիշ գին։ Եվ մի փորձեք քաղաքացների վրա լավություն ծախել, ավագանին այդ լիազորությունը չունի: Նաեւ ինչու հատուկ սակագին չեք սահմանել ԵԿՄ անդամների համար»։