Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը հանդես է գալիս Աբխազիայում իրավիճակի կարգավորման օգտին։ Հարցին, թե Աբխազիայում բողոքի ցույցերը կարո՞ղ են ազդել Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա, մամուլի քարտուղարն ընդգծել է, որ Մոսկվայի և Սուխումի միջև երկխոսությունը «ՌԴ-ի արտաքին քաղաքականության շատ կարևոր առաջնահերթությունն է»։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:
«Մենք, իհարկե, հանդես ենք գալիս հանրապետությունում իրավիճակի շուտափույթ կարգավորման օգտին և կցանկանայինք, որ այս իրավիճակը մնա միանգամայն սահմանադրական հունի մեջ»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Պեսկովը։
Հիշեցնենք՝ Աբխազիայում անցած շաբաթ տեղի են ունեցել զանգվածային ցուցեր: Նոյեմբերի 15-ին ցուցարարները գրավել են կառավարական շենքերը և հայտարարել քաղաքական ճգնաժամի կարգավորման համակարգող խորհրդի ստեղծման մասին։
Նոյեմբերի 17-ին Աբխազիայի ընդդիմությունը հայտարարել է ժամանակավոր կառավարություն ստեղծելու մտադրության մասին, եթե երկրի նախագահ Ասլան Բժանիան հրաժարական չտա։ Բժանիան, իր հերթին, ասել է, որ մնում է ընտրված նախագահ և բողոքի ակցիան որակել է «հեղաշրջման փորձ»։