կարևոր
328 դիտում, 2 ժամ առաջ - 2024-11-18 14:02
Քաղաքական

Փաշինյանը Քաջ Նազարի պես ասել է՝ «գյադեք, ռադ եղեք», սրանք էլ ռադ են եղել․ Աղվան Վարդանյան

ԱԺ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Փաշինյանի՝ իրենց սպանելու կոչված մահապարտների գոյության մասին հայտարարություններին,  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն ասաց․

 «Քանի որ Փաշյանը մինչև հիմա սարսափում է մահապարտների ստվերից՝ ենթագիտակցորեն ասում է՝ 500 մահապարտ։ Փոխանցեք, թող ինձնից չվախենա, եթե ամոթ ունենար կամաչեր նաև ինձնից, թող սարսափի իր արածից, մորուքով, թե սափրված իր կերպարից։ Բնականաբար, սափրվելը հետևանքներ էր ունենալու, պատկերացնում եք՝ թախանձագին խնդրել է թողնել պաշտոնները, կամ Քաջ Նազարի նման ասել է՝ «գյադեք ռադ եղեք», սրանք էլ ռադ են լինում»,-ասց նա։
 

Մանրամասն՝ տեսանյութում։