Փոխարժեքներ
19 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.89 |
EUR | ⚊ | € 410.12 |
RUB | ⚊ | ₽ 3.87 |
GBP | ⚊ | £ 491.13 |
GEL | ⚊ | ₾ 142.5 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ 2024 թ.-ի հունվարի 1-ից մեր երկրում արտադրվող ծխախոտի տուփի վրա պետք է փակցված լինի համապատասխան մակնշում, գրաֆիկական նկար, ինչն ամբողջովին չի իրականացվում ու արտադրողների մի մասը շարունակում իրացնել արտադրությունն առանց նման մակնշումների:
ՌԴ-ում բնակվող մեր ընթերցողներից մեկը օրերս մեզ է ուղարկել ՀՀ-ում հայտնի արտադրողի արտադրանք, որը նախատեսված է ռուսական շուկայի համար, որում տեսանելի է, որ կատարված է ԵԱՏՄ կանոնակարգերով սահմանված պահանջը եւ հայկական ծխախոտի տուփի վրա առկա է գրաֆիկական նկար: Սակայն այդ նույն արտադրողը հայաստանյան շուկայում վաճառում է իր ապրանքն առանց նման նկարների:
Նախորդ հրապարակումների ժամանակ ՊԵԿ մեր աղբյուրները հայտնել էին, որ արտադրողների մի մասը կարողանում է խուսափել օրենքի պահանջից՝ ներկայացնելով, թե ամբողջ տարի դեռ վաճառում է մինչ օրենսդրական կարգավորումներն արտադրած ու պահեստավորած ծխախոտ, իսկ ահա արտահանման պարագայում ուղարկում են արդեն «նոր» արտադրանք:
Չգովազդելու համար առողջությանը վնասող արտադրանք՝ մենք չենք հրապարակում ծխախոտի տուփի լուսանկարը: Հույս ունենք, որ ՊԵԿ նոր ղեկավարությունն ավելի ուշադիր կլինի ոլորտին ու իրական կարգուկանոն կբերի»: