Փոխարժեքներ
18 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.89 |
EUR | ⚊ | € 410.12 |
RUB | ⚊ | ₽ 3.87 |
GBP | ⚊ | £ 491.13 |
GEL | ⚊ | ₾ 142.5 |
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը տելեգրամի իր ալիքում գրել է․
«Քաղաքական տեխնոլոգիաներում կա երկու կարևոր գործիքակազմ՝ միֆոդիզայն և ռեալդիզայն:
Առաջինն ուղղված է միֆերի ձևավորմանը՝ քաղտեխնոլոգիաների օբյեկտի (անձ, կուսակցություն, պետություն և այլն) կարևորության բարձրացման նպատակով:
Երկրորդը շատ ավելի ցավոտ է օբյեկտի համար, քանզի ուղղված է դրան իրականության տիրույթ բերելուն:
Մենք բոլորս տարբեր մակարդակներում զբաղված ենք միֆոդիզայնով՝ շարունակելով մերժել իրականությունն ու մտածել, թե Ռեստավրացիան, այնուամենայնիվ, հնարավոր է:
Մեզ ռեալդիզայն է պետք:
Անհրաժեշտ է գալ իրականության տիրույթ՝ գիտակցելով, որ մենք քիչ թե շատ գործոն էինք, քանի դեռ կար հայկական Արցախը՝ տարածաշրջանային Heartland-ը:
Բոլոր հաղորդակցությունները, միջազգային ենթակառուցվածքային նախագծերը, մեգառեգիոնալ անվտանգային էկոհամակարգերը կարող են հանգիստ շրջանցել Հայաստանը: Այսօր էլ փաստացի շրջանցում են: Ու, վստահեցնում եմ, շրջանցելու են:
Ուստի, գանք իրականություն:
Սկզբի համար անհրաժեշտ է խոշորացույցի տակ ուսումնասիրել թշնամու փորձը, որի մասին անթույլատրելի մակերեսային պատկերացում ունենք: Միաժամանակ, փորձենք ուսումնասիրել ինքերս մեզ՝ որպես սոցիոհամակարգ: Վերջինիս մասին գիտելիքները ևս խիստ ֆրագմենտար են, քաոտիկ ու պատրանքային»: