Փոխարժեքներ
19 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.89 |
EUR | ⚊ | € 410.12 |
RUB | ⚊ | ₽ 3.87 |
GBP | ⚊ | £ 491.13 |
GEL | ⚊ | ₾ 142.5 |
Սա նշանակում է՝ ադրբջանական բանակը վերջին հակամարտությունում օգտագործել է նաեւ երկու արբանյակ, որոնք ադրբեջանական Azercosmos տիեզերական գործակալությունը ձեռք է բերել Israel Aerospace Industries-ից։ Այս երկու բազմասպեկտրալ էլեկտրաօպտիկական լրտեսական արբանյակները ձեռք են բերվել Azersky-2 ծրագրի շրջանակներում։ Ադրբեջանի տիեզերական գործակալությունը եւ Թել Ավիվում տեղակայված ընկերւթյունը քործաքի մասին հայտարարելիս չեն բացահայտել արբանյակի մոդելը կամ պայմանագրի արժեքը, բայց ավելի վաղ նրանք հայտարարել էին, որ համաձայնագրի արժեքը կազմում է մոտ 120 միլիոն դոլար, իսկ ավելի ուշ հայտնի դարձավ՝ խոսքը OptSat-500 մոդելի մասին է: Սա արբանյակի այս նոր մոդելի առաջին հայտարարված վաճառքն է, որը տարբերվում է Իսրայելի Պաշտպանության բանակին մատակարարվող OptSat -3000-ից: Արբանյակները կփոխարինեն Բաքվի կողմից օգտագործվող Airbus արբանյակին, որը գործարկվել է 2014 թ-ին եւ որի հետ կապն ընդհատվել է, եւ ուղեծիր դուրս կբերվեն 2026 եւ 2028 թվականներին: Նոր արբանյակները կարող են լուսանկարել 50 սմ լուծաչափով, ունեն մոտ 7 տարի ծառայության ժամկետ, իսկ դրանց գինը կազմում է OptSat-3000-ի մոտ 1/3ը: Azersky-2 ծրագիրը ներառում է երկարաժամկետ բիզնես գործընկերություն իսրայելական ընկերության եւ Azercosmos-ի միջեւ՝ տիեզերքի ոլորտում նորարարական, ձեռնարկատիրական, ակադեիական եւ հետազոտական էկոհամակարգի ստեղծման գործում: Գործարքը նաեւ իսրայելական հետախուզական հնարավորությունները մոտեցնում է իրանական սահմանին:
Բաքուն հանդիսանում է նաեւ IAI и IDF, -ի խոշորագույն պատվիրատուներից մեկը՝ գնելով սպառազինության եւ ռազմական տեխնիկա, որոնք առանցքային դեր են խաղացել Լեռնային Ղարաբաղի պատճառով Հայաստանի հետ հակամարտությունում: «Այս նախագիծը եզակի է ինչպես Azercosmos-ի, այնպես էլ Israel Aerospace Industries-ի համար եւ, անկասկած, ներդրում կունենա մեր երկրների միջեւ տիեզրական համագործակցության զարգացման գործում։ Ես մեր համագործակցությունը կարեւոր քայլ եմ համարում երկրում մարդկային կապիտալի եւ տիեզերական տեխնոլոգիաների զարգացման գործում», -այս առիթով ասված է Azercosmos-ի ղեկավար Սամեդդին Ասադովի հայտարարության մեջ։ Նշենք նաեւ՝ իսրայելցիներն այս հարցում շատ լուրջ մրցակցություն են շահել Իլան Մասկի կառույցների եւ եվրոպական TALES-ի մոտ:
Տիեզերական զգայուն տեխնոլոգիաների վերաբերյալ գործարքների ներկայիս առաջընթացը տեղի է ունենում հարաբերություններում վերջերս տեղի ունեցած խզումից հետո: 2021ին երկու երկրների միջեւ համագործակցությունն այս ոլորտում սառեցվել է՝ կապված Իսրայելի կողմից նման արտադրանքի արտահաման սահմանափակումների հետ։ Այն ժամանակ Ադրբեջանի կառավարությունը սպառնացել էր խզել ռազմավարական հարաբերությունները, եթե Իսրայելի կառավարությունը չեղարկի ավիացիոն պաշտպանության համակարգերի (ADS) դեմ դատական հայցերը, որոնք կարող էին քաղաքական վնաս հասցնել Ալիեւի ռեժիմին: 2021 թ-ի սկզբին Մոսադի եւ իսրայելական բանակի հետ գաղտնի հանդիպումների ժամանակ Իսրայելի գլխավոր դատախազ Ավիհայ Մանդելբլիթը խոստովանել է՝ Ադրբեջանի կառավարությունը երկու տարի փորձել է դադարեցնել ADS -ի հետ կապված իրավական ընթացակարգերը։ Նա մտահոգություն է հայտնել, որ այդ գործը կարող է ազդել երկու երկրների միջեւ անվտանգության ոլորտում համագրծակցության վրա: Իսրայելական ոստիկանությունը հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ 2017 թ-ին իսրայելական ԶԼՄ-ներում հաղորդվել էր՝ անօդաչու թռչող սարքեր արտադրող Aeronautics-ը խախտել է Իսրայելի պաշտպանության նախարարության կողմից իր արտահանման լիցենզիայի պայմանները՝ իր կապալառուներին հագցնելով ադրբեջանական զինվորական համազգեստ եւ թույլ տալով, որ նրանք ինքնուրույն վարեն Orbiter կամիկաձե անօդաչու սարքերը՝ Լեռնային Ղարաբաղում հայկական դիրքերի վրա հարձակվելու համար:
Ադրբեջանական ուղեծրերը ստեղծվում են տեղական Azad Systems ընկերության կողմից, որը 2011 թ-ին համագործակցության մեջ է մտել ADS -ի հետ: Դատական bարգելանք (խափանման միջոց) է ստացվել, որն արգելում է այս գործի լուսաբանումը իսրայելական լրատվամիջոցներում: Հետաքննության արդյունքում ընկերությանը եւ նրա հինգ մենեջերներին, այդ թվում՝ գործադիր տնօրեն Ամոս Մատանին, երկու տարի առաջ մեղադրանք է առաջադրվել։ Aeronautics - ը ձեռք է բերվել 2019 թ-ին Rafael ընկկերության կողմից՝ գործարար Ավիհայ Ստոլյարի հետ համագործակցությամբ, ով ակտիվորեն աշխատում է հետախուզական ոլորտում։
ADS-ի խնդիրը մեծ երկընտրանք էր Իսրայելի կառավարության համար, որը սովոր էր հույս դնել Ադրբեջանի վրա. Բաքուն ավելի քան մեկ տասնամյակ առաջ դարձավ Իրանում Մոսադի գործողությունների տարածաշրջանային կենտրոնը:
Յու.Բ․ Շչեգլովին
Աղբյուրը՝ iimes.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի