կարևոր
364 դիտում, 2 ժամ առաջ - 2024-11-19 15:55
Քաղաքական

«Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Լենա Նազարյանը

«Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Լենա Նազարյանը

Նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների միաձայն որոշմամբ «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Հիմնադրամի հիմնադիր և Հոգաբարձուների խորհրդի անդամ Լենա Նազարյանը:

Նշենք, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով սեփական դիմումի համաձայն դադարեցրել են անդամակցությունն «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին։

Հ․Գ․ Վերջին շրջանում Լենա Նազարյանը ոչնչով աչքի չի ընկնում և մարդիկ նույնիսկ մոռացել են, որ նա պատգամավոր է։ Ի դեպ պատգամավոր է նրա ամուսինը՝ Նարեկ Բաբայանը, որի պատգամավոր լինելու մասին հասարակությունը լսում է միայն այն ժամանակ, երբ Ազգային Ժողովում ընտրությունն էր և ինքը հաշվիչ հանձնաժողով է լինում, միայն այդ ժամանակ է հայտնվում տեսադաշտում, ուրիշ որևէ այլ գործունեությամբ աչքի չի ընկնում։ Հավելենք, որ մարդ ու կին պետական բյուջեից սնվում են պարգևավճարների, աշխատավարձերի և այլ հավելավճարների տեսքով։