Փոխարժեքներ
13 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Հարցումները ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ընկել է։
Հունվարի 23-ից 26-ն ընկած ժամանակահատվածում «Գելլափ» ընկերության իրականացրած հետազոտության տվյալներով՝ հարցին, թե «որքանո՞վ եք վստահում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին» հարցվածների 15,1 %-ը պատասխանել է «լիովին վստահում եմ»։ Նշենք, որ 2023թ.-ի նոյեմբերին արված հարցումների համաձայն՝ հարցվածների 20,4%-ն էր «լիովին վստահում» Փաշինյանին։
«Ավելի շուտ վստահում եմ» նշել է հարցվածների 13,9 %-ը (նոյեմբերին՝ 13,2%), «ավելի շուտ չեմ վստահում»՝ 28,3%-ը՝ նախկինում 18,6% -ի փոխարեն։
Նիկոլ Փաշինյանին «ընդհանրապես չեմ վստահում» նշել է հարցվածների 38,1% (35,5%): Հարցմանը դժվարացել է պատասխանել 4,6%-ը (12,3%)։