Փոխարժեքներ
19 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.89 |
EUR | ⚊ | € 410.12 |
RUB | ⚊ | ₽ 3.87 |
GBP | ⚊ | £ 491.13 |
GEL | ⚊ | ₾ 142.5 |
Մեդիա փորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է.
«ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դատարաններից համառորեն պահանջում է արդարադատություն, բայց սկզբում առաջին ատյանի դատարանը, հետո վերաքննիչը, Ալենի համար անսպասելի ու չգիտես ինչու, վճիռներ կայացրին Նաիրի Հոխիկյանի օգտին։ Հիմա Ալենը դիմել է հուսահատ վերջին քայլին' դիմել է վճռաբեկ դատարան' բողոքելով վերաքննիչի վճռի դեմ ու պահանջելով բեկանել այն, սկսել նոր դատաքննություն։
Իրականում արդեն ավելի քան մեկ տարի Հայաստանի դատարաններում, շնորհիվ Փաստաբան Լուսինե Վիրաբյանի, անշեղորեն իրականացվում է այս գործով իմ շահերի արդյունավետ պաշտպանությունը, մինչդեռ Ալեն Սիմոնյանի շահերը պաշտպանող ընկերությունը միայն մասնագիտական ձախողումներ է արձանագրում։ Կարևոր է նաև արձանագրել, որ Ալենին պաշտպանող փաստաբանական ընկերությունը ուղիղ կապված է արդարադատության նախկին նախարար, Միշիկի եղբայր Գրիգոր Մինասյանի անվան հետ։
Հիշեցման կարգով ասեմ, որ 2023-ի հունիսին հայտարարել էի, թե Ալեն Սիմոնյանը պոռնոդերասան է' հաշվի առնելով համացանցում եղած ֆիլմերը, որտեղ նա մերկ վիճակում ռուս աղջկա հետ անկողնային 18+ տեսարաններում է խաղում։ Իրականում' շատ անտաղանդ։ Ալենը վիրավորվել է այդ խոսքից և համաձայն չէ իմ բնորոշման հետ, բայց ոնց հասկանում եմ, առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները իրենց վճիռներով մեծ հաշվով ավելի շուտ ինձ հետ են համաձայն»։