Փոխարժեքներ
19 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.97 |
EUR | ⚊ | € 410.79 |
RUB | ⚊ | ₽ 3.89 |
GBP | ⚊ | £ 491.54 |
GEL | ⚊ | ₾ 142.35 |
ՔՊ-ի պարագլխի՝ նախորդ շաբաթվա արտասովոր վարքագիծը, այն է՝ հեղափոխական իմիջից հրաժարվելը, ընդունենք, որ աննախադեպ չէ։ Թեև արտասովոր վարքագծի հարցում Նիկոլ Փաշինյանը մրցակից չունի, սակայն նրա նախկին օգնական Նաիրի Սարգսյանը որոշել է այդ հարցում գերազանցել նախկին շեֆին։ Բանն այն է, որ այսօր ԱԺ-ում Փաշինյանի նախկին օգնականը, ոչ ավել, ոչ պակաս, ընդդիմադիր շեշտադրումներով քննադատել է հարկային բարեփոխումներ կատարելու իշխանության ծրագիրը։ Իհարկե, ամեն ինչ ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ․․․ Այլ հարց է, թե ինչո՞ւ Փաշինյանի իշխանությանը ծառայած Նաիրի Սարգսյանին չի կաշկանդել եղբոր՝ Հայկ Սարգսյանի (ժողովրդին հայտնի Շիշ Բռնողի)՝ ՔՊ-ական լինելը, բայց փաստն այն է, որ իշխանության հարկային բարեփոխումներից դժգոհում է մեկը, որի եղբայրն անձամբ է դակում և հավանություն տալիս նույն նախագծերին։ Ինչպես ասում են՝ «մուրճն էլ է ձեր ձեռքը, մեխն էլ», էլ ումի՞ց եք դժգոհում կամ ումի՞ց եք փորձում ժողովրդին պաշտպանել, եթե ոչ՝ ձեզանից։
Երկրի օրենսդիր մարմնի ամբիոնից ընդդիմադիր դիրքից խոսելը պարզվում է Նաիրի Սարգսյանի միակ ժեստը չէ։ Նախորդ շաբաթ էլ սույն անձը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր, թե ինչպես է 090 HH 01 համարանիշով «Տոյոտա»-ի վարորդը, խախտում կատարելով, երթևեկում Պռոշյան փողոցում։ Հետո պարզվել էր, որ ավոմեքենան սպասարկում է, ուշադրություն, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանին։
Իսկ թե իշխանական հայացքներով Նաիրի Սարգսյանը հաջորդիվ էլ ի՞նչ «ընդդմադիր» վարքագիծ է դրսևորելու, սպասենք նորաթուխ «քննադատի» հաջորդ ներկայացումներին։
Թե ինչու՞ է որոշել Արցախի դավաճանական հանձնման, Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշ-Կիրանցի և, ընդհանրապես, ՀՀ ապագայի գլխին ամեն օր «քար գցող» Փաշինյանի իշխանության գործողությունների ընթացքում ծպտուն չհանած, այդ թիմի անդամ հարզատ եղբորը հրապարակային որևէ կերպ չհանդիմանած Նաիրի Սարգսյանը որոշել սոցիալական բնույթի «անշառ» թեմաներով էժանագին դիվիդենտ հավաքել, և որքանո՞վ է անկեղծ ու սրտացավ հայտնի մականունավորի եղբայր, ոչ պակաս հայտնի մականունավորի՝ Թոշակի Զարեհի (Զարեհ Սարգսյան) որդի Նաիրի Սարգսյանը, թող դատի ընթերցողը:
Հերմինե Զեյնալյան