կարևոր
349 դիտում, 2 ժամ առաջ - 2024-11-19 17:06
Քաղաքական

ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր դրեց մանդատը

ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր դրեց մանդատը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը տեղեկացրել է, որ վայր է դնում պատգամավորական մանդատը։ Նա մասնավորապես գրել է․

«Սիրելի հայրենակիցներ, իմ նախաձեռնությամբ դադարեցնում եմ պատգամավորական լիազորություններս։

Ինչպես մինչ այսօր, այսուհետև ևս, գիտելիքներս և փորձս շարունակելու եմ ծառայեցնել Հայաստանի Հանրապետությանը։

Հակիրճ ներկայացնեմ իմ կատարած աշխատանքը այս տարիների ընթացքում.

2019 թ-ից մինչ օրս, հանդիսանալով ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ, իմ կողմից մշակվել և ամբողջությամբ ընդունվել է թվով 49 օրենսդրական նախաձեռնություն, ունեցել եմ ավելի քան 50 ելույթ, կազմակերպել եմ բազմաթիվ քննարկումներ տարբեր թեմաներով, ընտրվել եմ Global TB Caucus-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի համանախագահ, Եվրոպական Պառլամենտական ֆորումի վերականգնողական իրավունքի հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի սոցիալական քաղաքականության և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Միջազգային տարբեր հարթակներում մասնակցել եմ առողջապահական համակարգի հետ կապված բազմաթիվ քննարկումների։

Իմ քաղաքական թիմի հետ միասին հաղթահարել ենք բավականին ծանր փորձություններ և վստահ եմ, որ իմ գործընկերները կշարունակեն պահպանել մեր հռչակած արժեքները, կշարունակեն պատվով հաղթահարել Հայաստանի Հանրապետության առաջ ծառացած բոլոր մարտահրավերները և իրականություն կդարձնեն մեր երազանքները»։