|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի՝ տրանսպորտի նոր սակագների փոփոխման դեմ նախաձեռնությունն ուղարկվել է արդարադատության նախարարություն:
Նշենք, որ արդեն երկու շաբաթ մեկնարկած ստորագրահավաքի պահանջն է անփոփոխ թողնել մեկ ուղևորությունը 100 դրամ սակագինը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանն այս նախաձեռնությունը մուտք է արել քաղաքապետարան, որտեղից էլ այն ուղարկվել է ՀՀ արդարադատության նախարարություն:
Եթե նախարարությունը եզրակացություն տա, որ նախաձեռնությունը հակասություններ չունի օրենքի հետ, ապա, ըստ ընթացակարգի, այն կմտնի ավագանու նիստերի օրակարգ:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանն ասաց, որ ավագանու՝ դեկտեմբերին սպասվող տարեվերջյան նիստին այն արդեն կմտնի օրակարգ:
Ի դեպ, «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամները դիտարկում են այդ օրը նիստին հրավիրել նաեւ Հայկ Մարությանին, սակայն ավագանու նիստերի օրերին Երևանի քաղաքապետարանում կողմնակի անձանց մուտքն արգելվում է»: