Փոխարժեքներ
19 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.89 |
EUR | ⚊ | € 410.12 |
RUB | ⚊ | ₽ 3.87 |
GBP | ⚊ | £ 491.13 |
GEL | ⚊ | ₾ 142.5 |
Իսրայելը այս տարվա հոկտեմբերին Իրանի դեմ վերջին հարձակման ժամանակ հարված է հասցրել Իրանի միջուկային ծրագրի «որոշակի բաղադրիչին»: Այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Քնեսեթի (խորհրդարանի) նիստում ունեցած ելույթի ժամանակ:
«Դա գաղտնիք չէ, այդ մասին հայտնի է։ Կա միջուկային ծրագրի որոշակի բաղադրիչ, որին հարված է հասցվել հարձակման ընթացքում», - հայտարարել է Նեթանյահուն։
Միևնույն ժամանակ, վարչապետը չի հստակեցրել, թե որ օբյեկտն է հարձակման ենթարկվել:
Նա նաև ընդգծել է, որ Իրանը միջուկային զենքի առկայության դեպքում «հսկայական սպառնալիք» է ներկայացնում ինչպես Իսրայել պետության գոյության, այնպես էլ Իսրայելի հարևան երկրների հետ խաղաղ հարաբերությունների հնարավոր կառուցման համար:
Իրանը հոկտեմբերի 1-ին պատմության մեջ երկրորդ անգամ զանգվածային հրթիռակոծության է ենթարկել Իսրայելին՝ այն անվանելով ինքնապաշտպանության ակտ: Իսրայելցի զինվորականները հայտարարում են, որ արձակվել է մոտ 180 բալիստիկ հրթիռ, որոնց մեծ մասը հաջողվել է որսալ: Սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութը ցույց է տալիս Իսրայելի տարբեր շրջաններում արկերի անկման հետևանքները: