կարևոր
154 դիտում, 2 ժամ առաջ - 2024-11-19 15:24
Հասարակություն

Վերջերս 2,5 միլիոն դոլարի պարգևավճարներ եք տվել ինքներդ ձեզ, մեր փողերով ձեզ պարգևավճարներ եք տվել ու չեք էլ ցույց տալիս, ով ինչքան է ստացել. ավագանու անդամ

«20% զեղչ եք տալիս դպրոցականներին, 15% ուսանողներին, 20% նպաստավորներին և 30% թոշակառուներին. Երևանի ցանկացած մոլի կոշիկների, շորերի խանութներում ավելի շատ զեղչեք կտեսնեք, քան դուք դպրոցականներին ու սանողներին եք տալիս»,- նոյեմբերի 19-ին, Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը՝ անդրադառնալով տրանսպորտի սակագնային փաթեթներին, որոնք որոշակի խավերի համար արտոնություններ են սահմանում:

«Այնտեղ 40, 50, 60 % զեղչեր կան։ Հիմա ես ուզում եմ հասկանալ՝ այս ագահությունը որտեղից է գալիս: Երբ ձեզ համար եք փող ծախսում, անխնա ծախսում եք: Վերջերս 2,5 միլիոն դոլարի պարգևավճարներ եք տվել ինքներդ ձեզ, մեր փողերով ձեզ պարգևավճարներ եք տվել ու չեք էլ ցույց տալիս, ով ինչքան է ստացել։ Նամակ եմ ուղարկել, ասում եք՝ օրենքը փոխվել է, գաղտնի է։ Ո՞նց կարող եք դուք մեր փողերով ձեզ մուծեք, մենք չտեսնենք, որքան եք տվել ձեզ»,-ասաց նա:

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ պատասխանեց. «Պարոն Զարուկյան, եթե հանկարծ մեր Երևանի հետ այդպես դժբախտություն պատահի, որ մի օր դուք տրանսպորտի ոլորտը համակարգեք, այդ ժամանակ էլ տրանսպորտի ոլորտը կոշիկ ծախելու տրամաբանությամբ կհամակարգեք, մենք այդպիսի բան չենք անելու»: