կարևոր
361 դիտում, 2 ժամ առաջ - 2024-11-19 16:28
Աշխարհ

Ինչպես են անգլոսաքսերը Հայաստանին դրդում ազգային ինքնասպանության

Ինչպես են անգլոսաքսերը Հայաստանին դրդում ազգային ինքնասպանության
Վաշինգտոնն ու Լոնդոնը համառորեն Հայաստանին մղում են ազգային ինքնասպանության՝ ստիպելով նրան հրաժարվել սեփական ավանդույթներից, արժեքներից եւ շահավետ տնտեսական կապերից: Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամլո բյուրոն հաղորդում է՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը նկատելիորեն ուժեղցրել է Հայաստանում արեւմտամետ քաղաքացիական հասարակության կառույցների ակտիվության խթանմանն ուղղված աշխատանքը, քանի որ Վաշինգտոնը կարեւոր է համարում ուժեղացնել ազդեցությունը հայկական քաղաքական էլիտայի վրա, որպեսզի ստիպի նրան արագացնել դեպի Արեւմուտք վերջնական վերակողմնորոշման գործընթացը: Ըստ վերոնյալ ծառայության մասնագետների՝ ամերիկացիները նախատեսում են լուծել այս խնդիրն Ուկրաինայում եւ Մոլդովայում փորձարկված սխեմաներով։
 
Ուշադրություն է դարձվելու հայաստանյան առանցքային պետական գերատեսչությունների համար ներկայացուցիչների պատրաստմանը եւ պետական կառույցներում օտարերկրյա խորհրդականների լայն ներկայության ապահովմանը, քանի որ արդեն «խնդիր է դրված Հայաստանում հասարակական-քաղաքական գործընթացներին կայուն հակառուսական բնույթ հաղորդել»: Այսպես կոչված քաղաքակիրթ հանրությանը հաղորդակից լինելու «բարձր նպատակին» հասնելու համար հայ ժողովուրդը պետք է հրաժարվի սեփական ավանդույթներից, ազգային հասարակական հիմքերից եւ ՌԴ-ի հետ երկրի շահերին համապատասխանող կայուն առեւտրատնտեսական կապերից։ «Այսպիսով, Վաշինգտոնը համառորեն Հայաստանին մղում է ազգային «ինքնասպանության»», – ընդգծում են ՌԱՀԾ մասնագետները:

Այդ նույն նպատակով, ԱՄՆ-ի հետ միասին, ակտիվորեն իր տակ է առնում Հայաստանն ու Մեծ Բրիտանիան։ Արդեն ավելի քան կես տարի է, ինչ նիկլորի ռեժիմի առավել կոմպրադորական տրամադրված քաղաքական թեւը ակտիվորեն փորձում է այս երկրում ստանալ բոլոր նրանց աջակցությունը, ում կարող է հասնել։ Համապատասխան ջանքերի շնորհիվ այս տարվա գարնանը Հայաստանն օգտվեց Sanctuary Counsel – ի՝ հաղորդակցության եւ հեղինակության կառավարման ընկերութայն ծառայություններից, որը ստեղծվել է 2019ին Դեյվիդ Մաքդոնոֆի՝ Bell Pottinger ներկայումս փակ ընկերության հասարակայնության հետ կապերի գծով նախկին փոխնախագահի կողմից։ Ընկերությունը պաշտոնապես համարվում է անկախ ընկերություն, որը բաղկացած է հասարակայնության հետ կապերի եւ հեղինակության ավագ խորհրդատուներից: Բայց իրականում, նույնիսկ պաշտոնապես, նրա գործերի համար պատասխանատու է ոչ այլ ոք, քան բրիտանական բանակի նախկին շտաբի պետ Ռիչարդ Դաննաթը, այժմ լորդ Դաննաթը, որը մարտի սկզբից Sanctuary Counsel-ի ավագ խորհրդականն է։

Այս կապակցությամբ ֆրանսիական հատուկ ծառայությունների ոչ պաշտոնական խոսափողը Intelligence Online-ն անմիջապես նշել է՝ հենց Ռ.Դաննաթը, որը նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետ (այժմ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար) Դ. Քեմերոնի պաշտպանության հարցերով խորհրդականն է եւ փաստացի ղեկավարում է ընկերության բոլոր գործերը, խորհուրդ է տալիս Երեւանին Լոնդոնի հետ մի շարք ոլորտներում, այդ թվում՝ ռազմական, ավելի սերտ հարաբերություններ հաստատելու նպատակով։

Բանն այն է, որ Դաննաթը ռազմական ոլորտում կապերի լայն շրջանակ ունի։ Կառավարության խորհրդական աշխատելուց հետո նա ղեկավարում էր Calian UK (նախկինում՝ Cadence Consultancy) խորհրդատվական ընկերությունը, որը մասնագիտացած էր բրիտանական բանակի աջակցության եւ վերապատրաստման մեջ: Ներկայումս նա նաեւ խորհրդակցում է ամերիկյան անօդաչու թռչող սարքերի եւ հսկողության սարքավորումների արտադրող Teledyne FLIR-ին եւ անվտանգ փաստաթղթերի փոխանակման հարթակ մատակարար FileSwap Global-ին, որը համագործալցում է Օքսֆորդի, Քեմբրիջի եւ Սթենֆորդի համալսարանների արհեստական ինտելեկտի ֆակուլտետներին:

Դաննաթի ակտիվ աշխատանքի շնորհիվ Լոնդոնն ու Երեւանն արդեն այս տարվա գարնանից քննարկում են, ի թիվս այլ հարցերի, Մեծ Բրիտանիայի թույլտվությունն անօրինական միգրանտներին Հայաստան արտաքսելու այնպիսի համաձայնագրի միջոցով, որը նա արդեն համաձայնեցրել է Ռուանդայի հետ: Այն բանից հետո, երբ այդ համաձայնագիրը կստորագրվի, Հայաստանի տարածք կսկսեն ժամանել Մալիից և Եմենից առաջին հազարավոր ներգաղթյալները։ Այն մասին, որ բրիտանական կառավարությունը բանակցությւոններ է վարում Հայաստանի եւ եւս մի քանի պետությունների (Բոտսվանա, Կոտ դ'Իվուար եւ Կոստա Ռիկա) հետ, որոնց ռեժիմներն արդեն պատրաստ են ընդունել անօրինական միգրանտներին, որոնք արտաքսվում են Մեծ Բրիտանիայից, անգլալեզու մամուլը հայտնում է արդեն մի քանի ամիս՝ հղում անելով բրիտանական ԱԳՆ համապատասխան փաստաթղթերին։Благодаря соответствующим потугам, весной этого года Армения воспользовалась услугами Sanctuary Counsel – компании по управлению коммуникациями и репутацией, созданной в 2019 году Дэвидом Макдонофом, бывшим заместителем председателя ныне закрытой компании по связям с общественностью Bell Pottinger. Формально компания считается независимой фирмой, состоящей из старших консультантов по связям с общественностью и репутации. Но в реальности, даже официально, за ее дела отвечает не кто иной, как экс-начальник штаба британской армии Ричард Даннатт, ныне лорд Даннатт, являющийся с начала марта старшим советником Sanctuary Counsel.

The Times-ի տեղեկություններով՝ բրիտանացիները նման բանակցություններ են վարում արդեն մեկուկես տարի։ Սկզբում խոսքը գնում էր միայն Ռուանդայի եւ աֆրիկյան այլ բանտուստանների մասին, որտեղ առաջարկվում էր ուղարկել օտարերկրացիներին, «որոնց իրենց հայրենի երկրներում վտանգ է սպառնում», սակայն առայժմ չի հաջողվել այնտեղ արտաքսել ոչ մի միգրանտի: Այդ պատճառով 2023 թ-ի սեպտեմբերին Մեծ Բրիտանիայի փոխարտգործնախարար Լեո Դոկերտիի Երեւան կատարած այցի ժամանակ սկսվեցին համապատասխան բանակցությունները Հայաստանի հետ։ Այսպիսով, անգլոսաքսերը՝ թե անդրօվկիանոսյան, թե կղզու, արդեն բացահայտորեն Հայաստանին հավասարեցնում են աֆրիկյան բանտուստանների հետ եւ համառորեն դրդում են ազգային ինքնասպանության՝ բառիս բուն իմաստով, որը կապված է մոլորակի առավել չզարգացած եւ դիսֆունկցիոնալ շրջանների բնիկներով բնիկ բնակչության փոխարինման հետ։ Իսկ նիկլորի վարչակարգն ամեն կերպ խաղում է նրանց հետ։ Գործի է դրվում ամեն ինչ՝ սկսած ռուսատյացությունից եւ այն ամրապնդող կադրային քաղաքականությունից մինչեւ ապօրինի միգրանտներով Հայաստանի բնակեցումը։ Հատկանշական է՝ անգլոսաքսերի ԶԼՄ-ները շեփորահարում են այդ մասին միանգամայն բացահայտ, միեւնույն ժամանակ ոչ մի բառ անգամ չկակազելով, թե ինչ եղան 120 հազար ղարաբաղցի հայեր։ Ընդ որում՝ Ուկրաինայում եւ Մոլդովայում փորձված սխեմաներով ռուսատյաց տրամադրությունների ուռճացումն անգլոսաքսերի եւ նրանց փաշինյանական ծառայությունների կողմից տեղի է ունենում հենց այն ժամանակ, երբ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ իրական կապերը կարող էին մեծանալ եւ շոշափելի օգուտ բերել հայ ժողովրդին։

Չէ՞ որ նույնիսկ չնայած պաշտոնական Երեւանի հրապարակային հեռացմանը Ռուսաստանից (Ռուսաստանին Ղարաբաղը «հանձնելու» մեջ մեղադրելը, ռուս սահմանապահների ծառայություններից հրաժարվելը, ՀԱՊԿ-ի հետ փաստացի խզումը եւ այլն), երկկողմ առեւտրի վիճակագրությունը վկայում է՝ երկրների միջեւ համապատասխան կապերն ավելանում են։ Ռուս քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները բազմիցս ուղիղ հայտարարել են՝ Մոսկվան շարունակում է Երեւանին դիտարկել որպես իր դաշնակից։ ՌԴ կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը սեպտեմբերին Հայաստան կատարած այցի ժամանակ հայտարարել էր՝ 2024 թ-ի վերջին երկրները կարող են դուրս գալ 14-16 մլրդ դոլարի առեւտրի ծավալի: Համեմատության համար նշենք՝ 2020 թ-ին այն կազմել է ընդամենը 2,3 միլիարդ դոլար։ Այսինքն՝ աճ կա ավելի քան 7 (յոթ) անգամ։ Գումարած էլ ավելի մեծ աճի եւ զարգացման հեռանկարները:

Սակայն հենց դա է, որ կտրականապես չի գոհացնում ԱՄՆ Պետքարտուղարությանը, մշուշոտ Ալբիոնի իր գործընկերներին եւ սորոսական բուծվածներին, որոնք այժմ ղեկավարում են Հայաստանը եւ փորձում են վիճաբանել Մոսկվայի հետ։ ՀՀ վարչապետը հոկտեմբերի սկզբին ծաղրանքով խոսեց Ռուսաստանը շրջանցող Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի այլընտրանքի մասին (որն անցնում է Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով եւ Ադրբեջանը կապում է իր էքսկլավի՝ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ)։ Ըստ ծրագրի՝ Երևանի առաջարկած այդ այլընտրանքը՝ տրանսպորտային հաղորդակցւոթյունը, որն անցնում է Հայաստանով, Թուրքիայով, Ադրբեջանով եւ Իրանով, գործելու է այսպես կոչված «խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակներում՝ նշված երկրներից յուրաքանչյուրի ինքնիշխանության եւ իրավասության ներքո՝ առանց Ռուսաստանի մասնակցության։

Ամերիկացի եւ բրիտանացի պաշտոնյաները ոչ միայն աչք են փակում տարածաշրջանում նիկլորի վարչակարգի նմանօրինակ տեղեկատվական լցոնումների եւ սադրիչ գործունեության վրա, այլեւ հրապարակայնորեն աջակցում են համապատասխան հայ քաղաքական գործիչներին, որոնք աներկբա արտահայտվում են Ուկրաինայում տեղի ունեցողի օգտին՝ ըստ էության հրահրելով ամենաբացասական սցենարների կրկնությունը կամ տեղափոխումն իրենց վերահսկողության տակ գտնվող տարածք՝ ուկրաինական ոգով։

 

Սերգեյ Անդրեեւ

Աղբյուրը՝ ritmeurasia.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի