կարևոր
454 դիտում, 2 ժամ առաջ - 2024-11-18 14:13
Հասարակություն

Թուրքերը որոշել են վերականգնել Մարութավանքը

Թուրքերը որոշել են վերականգնել Մարութավանքը

Պաշտոնապես ներկայիս Թուրքիայի Հանրապետության սահմաններում գտնվող Բաթման նահանգի Սասուն գավառի Մարութա լեռան գագաթին կառուցված հայկական Բարձր Աստվածածին վանքը վերականգնելու որոշում է կայացվել։ Այդ մասին հայտնել է Բաթմանի նահանգապետ Էքրեմ Ջանալփը։

Akunq.net-ի համաձայն՝ Բաթմանի նահանգապետը նշել է, որ 2973 մ բարձրություն ունեցող Մարութա լեռան հայկական եկեղեցին վերանորոգելու է Հատուկ վարչության գլխավոր քարտուղարությունը։

Թուրք նահանգապետը նաև հայտնել է եկեղեցու և ճանապարհների վերանորոգումից հետո Բաթմանը Հասանքեյֆի նման՝ տեղացի և արտասահմանցի տուրիստների համար զբոսաշրջության վայր դարձնելու իրենց մտադրության մասին։

Հիշեցնենք, որ Մարութա կամ Մարաթուկ լեռան Բարձր Աստվածածին հայկական վանքը եղել է Սասունի նշանավոր ուխտավայրը։ Ըստ «Սասնա ծռեր» էպոսի՝ Մարութավանքը կառուցել են Սանասարն ու Բաղդասարը, վերակառուցել՝ Դավիթը։ Վանքը բաղկացած էր փոքր, միանավ եկեղեցուց, շրջապատված՝ ուղղանկյուն հատակագծով, անմշակ քարերից շարված պարսպով:

https://www.batmancagdas.com/ermeni-kilisesine-restorasyon

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net