կարևոր
277 դիտում, 2 ժամ առաջ - 2024-11-19 16:44
Աշխարհ

Թյուրքական պետությունների կազմակերպություն. միասնական այբուբեն, ակնարկներով քարտեզ և հեռավոր հեռանկարներ

Թյուրքական պետությունների կազմակերպություն. միասնական այբուբեն, ակնարկներով քարտեզ և հեռավոր հեռանկարներ
Նոյեմբերի 6-ին Բիշքեկում տեղի է ունեցել 15 տարի առաջ հիմնադրված թյուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների 11-րդ գագաթնաժողովը: Ի սկզբանե այն պետք է տեղի ունենար հոկտեմբերի 24-ին, սակայն ԲՐԻԿՍ-ի կազանյան համաժողովը եւ մի շարք այլ հանգմանքներ ստիպեցին հետաձգել։ «Թյուրքական աշխարհի հզորացում.տնտեսական ինտեգրում, կայուն զարգցում, թվային ապագա եւ անվտանգություն բոլորի համար» խորագրով միջոցառմանը մասնակցել են ԹՊԿ պետությունների ղեկավրները, ինչպես նաեւ դիտորդները՝ Թուրքմենստանը, Հունգարիան եւ «թուրքական» հյուսիսային Կիպրոսը:

Ընթացիկ օրակարգի շրջանակներում քննարկվել են բազմակողմ համագործակցության ընթացիկ հարցեր: Հանդիպման արդյունքում ստորագրված 16 փաստաթղթերի թվում են Բիշքեկի հռչակագիրը եւ թյուրքական աշխարհի պարտիան: Նախատեսվում է, որ այս ամենը կնպաստի ինտեգրման ընդլայնման եւ խորացմն նոր հնարավորությունների իրացմանը: Դրա հետ մեկտեղ, նշում են դիտորդները, «Բիշքեկում ԹՊԿ գագաթնժողովի օրակարգն ակնհայտորեն ցույց տվեց՝ երեք հիմնարար ուղղությունները՝ գաղափարախոսությունը, տնտեսությունն ու անվտանգությունը, կարեւոր են առաջին հերթին Անկարայի համար, որը կազմակերպությունը կապում է ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ Կենտրոնական Ասիայում իր ներկայության ընդլայնման հետ»:

Ելույթ ունենալով գագաթնաժողովում՝ Սադիր Ժապարովը (մասնավորապես՝ իր երկիրը նախագահելու է ԹՊԿ – ում 2025 ին) նախանշել է առաջնահերթությունները՝ «թյուրքական աշխարհի հայացք-2040» ծրագրի, «թյուրքական պետութունների կազմակերպության 2022-2026 թվականների ռազմավարության» եւ միավորման շրջանակներում այլ ռազմավարական փաստաթղթերի տեսքով։ Ժապարովի խոսքով՝ Ղրղզստանի առաջիկա նախագահությունը հանդիսանում է թյուրքական հանրության շրջանակներում հարապետության ճանաչման խորհրդանիշ եւ նշանակալի փուլ կդառնա երկրի համար՝ ամրապնդելով նրա դիրքերը միջազգային ասպարեզում: Այս կապակցությամբ հարկ է նշել ոչ միայն Բիշքեկի, այլեւ Աստանայի բավականին լայն ինտեգրացիոն «ճաշացանկը», որոնք միաժամանակ Մոսկվայի գործընկերներն են ԵԱՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում եւ փորձում են ամեն տեղից առավելագույն օգուտներ քաղել։

Իր հերթին՝ Էրդողանը հենվում էր թյուրքական ժողովուրդների ընդհանուր մշակութային ժառանգության վրա՝ համառորեն քարոզելով արագ անցում կատարել թյուրքական ակադեմիայի կողմից հորինված 34 տառից բաղկացած «միասնական թյուրքական այբուբենին», որն ավելի վաղ համաձայնեցված էր Բաքվում։ Ակ-Սարայի տիրոջ վարկածի համաձայն՝ Ադրբեջանը եւ չճանաչված ՀԿԹՀ-ն արդեն պատրաստ են անցնել նոր գրերի, ուստի ժամանակն է, որ միավորման մնացած անդամները (Ղրղզստան, Ղազախստան, Ուզբեկստան եւ Թուրքմենստան) կողմնորոշվեն։ Ի հաստատումն մտադրությունների լրջության՝ Բիշքեկի գագաթնաժողովի «դաշտերում» առաջին անգամ նիստ էր գումարել հատու «լեզվական» հանձնաժողովը, որը կոչված էր արագացնելու «համաթուրքական» լեզվական ստանդարտների ներդրման ձեռքբերումները։ Այս կապակցոթյամբ Կենտրոնական Ասիայի հանրապետութոյւններում (հատկապես այնտեղ, որտեղ տարածված է կիրիլիցան) որոշ մարդասերներ վախենում են ազգային ինքնւթյան եւ պատմական հիշողության համար միասնական թյուրքական լատինատառի անցման բացասական հետեւանքներից։ Բացի այդ, մեծանում է մայրենի լեզվի կոլորիտի կորստի վտանգը, ինչն արդեն տեղի է ունենում Ղազախստանում.մեդիա ոլորտում թուրքերենի ազդեցության աճն անխուսափելիորեն կրելու է քաղաքական հետեւանքներ, այդ թվում՝ նպաստելով հանրապետության հետագա օտարմանը Ռուսաստանից:

Պետք է խոստովանել՝ թուրքական իշխնությունները եւ նրանց հետ սերտորեն կապված «փափուկ ուժի» ինստիտուտներն ակտիվ աշխատանք են տանում էթնիկ դիվանագիտության ոլորտում՝ ներառյալ թյուրքագիտական համաժողովները, գիտահետզոտական աշխատանքները, հրատարակչական գործունեությունը եւ այլն։ Չնայած օբյեկտիվ եւ սուբյեկտիվ խոչընդոտներին (որոնց թվում կարելի է նշել տեղական էլիտաների մի մասի զգուշավոր վերաբերմունքը միասնական «համաթուրքական ծովում» լուծարվելու հեռանկարներին եւ «բազմավեկտորությն» հաստատված սովորությանը), այո, ԽՍՀՄ փլուզումից ի վեր անցած տասնամյակներին թուրքերին հաջողվել է պանթուրանիզմի եւ նեոօսմանիզմի ուղեծրում ներգրավել տեղի բնակչության մի մասին՝ ներառյալ ակտիվ երիտասարդությանն ու ինտելեկտուալ էլիտային։ Բացի այդ, հայտնի է Էրդողանի կիրքը կրոնի եւ կրոնական կրթության հանդեպ, ինչը որոշակի հանգամնքներում կարող է կոնֆլիկտի մեջ մտնել Կենտրոնական Ասիայի ներկայիս վարչակարգերի աշխարհիկ բնույթի հետ, որոնք ձգտում են զսպել կրոնական դրդապատճառներով արմատական տրամադրությունները:

Բիշքեկյան գագաթնաժողովի կարեւոր խորհրդանշական իրադարձությունը ԹՊԿ դրոշի հաստատումն էր, որը կոչված էր ամրապնդելու դրա քաղաքական սուբյեկտայնությունը: Ավելին, ըստ Anadolu գործակալության, ուսադիրներով թուրք քարտեզագետները համառորեն առաջ են տանում անգլերենով «թյուրքական աշխարհի միասնական քարտեզ» ստեղծելու գաղափարը ՆԱՏՕ-ի որոշ երկրների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի փողերով, որը Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում հեռահար ծրագրեր է իրականացնում: Աշխարհագրական գիտելիքներն ու քարտեզները հսկայական նշանակություն ունեն մարդկության ողջ պատմության ընթացքում, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարի տեղակալ Շուայ Ալփայը՝ բացելով կազմակերպութայն անդամ եւ դիտորդ երկրների քարտեզագրական հաստատությունների ղեկավարների առաջին խորհրդակցությունը՝ պրոֆիլային գերատեսչությունների ղեկավարների, ուղեկցող պատվիրակությունների եւ ռազմական կցորդների մասնակցությամբ: Թուրքիայում քարտեզագրական գործը ժամանակակից կազմակերպություն է ձեռք բերել 129 տարի առաջ՝ ունենալով տեխնիկական միջոցներ եւ հնարավորություններ, ինչպես նաեւ ժամանակակից ենթակառուցվածքներ: «Բազմաթիվ ոլորտներում թյուրքակն պետությունների կազմակերպության համագործակցության շնորհիվ թյուրքական աշխարհագրությունը, քաղաքակրթության հազարամյա բնօրրանը, թյուրքական աշխարհը կրկին դարձել են ձգողականության կենտրոն: Մենք պետք է հասկանանք, որ թյուրքական աշխարհագրությունն ու թյուրքական աշխարհը պետք է միավորվեն»: Այս հարցում մեր հարգարժան պետությունների ղեկավարների ռազմավարական տեսլակնն ու վճռականությունը, հատկապես ամեն տարի անցկացվող պետությունների ղեկավաների գագաթնաժողովում համաձայնեցված հաշտեցման նոր ոլորտները ավելի են ամրապնդում թյուրքական աշխարհի միասնությունն ու ուժը»: Իր հերթին Թուրքիայի պաշտպանության նախարարության քարտեզագրության գծով գլխավոր տնօրեն, գեներալ-մայոր Օսման Ալփն ընդգծել է, որ քարտեզագրության ոլորտում համագործակցության նոր ուղղության ավելացումը ԹՊԿ-ի հովանու ներքո իրականացվող գործունեությանը կլրացնի մի կարեւոր բաց. «Մենք ձգտում ենք, որ աշխատանքային խումբը պատրաստի «համաթուրքական աշխարհի քարտեզը»՝ համաթուրքական այբուբենի նման»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ թյուրքական աշխարհի քարտեզը՝ Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի նկատմամբ տարածքային նկրտումների ակնհայտ ակնարկով, Թուրքիայի նախագահին էր ներկայացրել նրա վաղեմի կոալիցիոն գործընկեր, ազգայնականների առաջնորդ Դեւլեթ Բահչելին։ Եվ ահա երկարատեւ նախագծի հերթակն փուլը, որի նպատակն անզեն աչքով տեսանելի է՝ կասկածի տակ դնել ՌԴ տարածքային ամբողջականությունը։ Թյուրքական ժողովուրդների նախահայրենիքը համարվում է Ալթայը՝ բնական եւ աշխարհագրական տարածաշրջան, որը բաժանված է Ռուսաստանի, Ղազախստանի, Չինաստանի եւ մասամբ Մոնղոլիայի միջեւ։ Շատ հետազոտողներ նշում են՝ Օսմանյան կայսրության, իսկ հետագայում արդեն «նոր» Թուրքիայի հովանու ներքո թյուրքական ժողովուրդներին միավորելու 19-րդ դարում արմատացած ծրագիրը ոչ այլ ինչ է, քան Ռուսաստանում իրավիճակը խարխլելու հերթական տեխնոլոգիա՝ ուղղված նրա ապաինտեգրմանը։

Մեկ այլ ակնհայտ խնդիր է Կենտրոնական Ասիայի հանրապետությունների հեռացումը Չինաստանից եւ Ռուսաստանից՝ «թյուրքական ժողովուրդների միասնության» կասկածելի կարգախոսի ներքո։ Ռազմական քարտզագրողների մասնակցությունը նախագծին ուղղակիորեն մատնանշում է հաղորդակցությունների, ռազմական / ենթակառուցվածքային օբյեկտների, կամուրջների, օդանվակայանների եւ այլնի վերաբերյալ մանրամասն տվյալներ ստանալու խնդիրը՝ իրենց ճշգրիտ կոորդինատներով: Հաշվի առնելով Ռուսաստանի տարածքի վրա չդադարող օդային հարձակումները՝ տեղի՞ն են արդյոք կասկածներն առ այն, որ ստացված տվյալները կօգտագործվեն նաեւ ռազմական նպատակներով։ Ընդ որում՝ Թուրքիայի ներկայիս բարդ տնտեսական վիճակը կասկածի տակ է դնում Կենտրոնական Ասիայի պետությունների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման եւ տարածաշրջանային անվտանգության ապահովման ԹՊԿ հեռանկարները: Անուղղակիորեն դա մատնանշել է Ադրբեջանի նախագահը՝ նկատելով, որ ՀԹԳ բյուջեն բավարար չէ հայտարարագրված նպատակների իրականացման համար։ Բաքուն կաջակցի միավորմանը՝ 2 մլն ուղարկելով ՀԳՄ քարտուղարությանը, իսկ խորհրդանշակն 100 հազարը՝ ավագանուն։ Իր հերթին՝ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոեւն առաջարկել է հիմնել թյուրքական ներդրումային ֆորում եւ թյուրքական զարգացման բանկ (հիշեցնենք՝ մեկ տարի առաջ Անկարայի նախաձեռնությամբ ստեղծվել է ԹՊԿ ներդրումային հիմնադրամ, որի միջոցներից, ինչպես ենթադրվում է, 2025 թ-ի սկզբից կսկսվի առաջին համատեղ նախաձեռնությունների ֆինանսավորումը)։ Ակնհայտ է, որ Ղազախստանի նախագահ Կասիմժոմարտ Տոկաեւը ձգտում է հետ չմնալ գործընկերներից, որն առաջարկել է հաստատել կաբելային հեռուստաալքների փոխադարձ հեռարձակում՝ ոչ ավել, ոչ պակաս, թյուրքական աշխարհի միասնական տեղեկատվական տարածք ստեղծելու համար։

Կհաջողվի իրագործել հսկայածավալ ծրագրերը (կամ գոնե դրանց մի մասը) գործնականում, առանձին հարց է, որի պատսխանը սերտորեն կապված է Եվրասիայի դինամիկ փոփոխվող աշխարհաքաղաքական ճարտարապետության մեջ թյուրքական նախագծի հնարավոր տեղի հետ, որի ուրվագծերը դեռ փաստ չեն, որ նույնիսկ տեսանելի են։ Չնայած այն հանգամանքին, որ մեծ մասամբ խոսքը բավական հեռավոր ու անորոշ հեռանկարների մասին է, որոշ նախագծերի վրա, որոնց իրականացումն արդեն սկսվել է, ինչպես վերը նշված «թյուրքական աշխարհի միասնական քարտեզը», պետք է մեծ ուշադրություն դարձնել։ DTM տելեգրամ-ալիքը նշում է․ Թուրքիայի խնդիրն է «դուրս մղել Ռուսաստանին Կենտրոնական Ասիայից եւ Անդրկովկասից, թուլացնել ԵԱՏՄ-ն եւ ՀԱՊԿ-ը, իսկ ԹՊԿ-ն հիանալի ելք է նրանց համար, ովքեր թյուրքական աշխարհը հիմք են ընդունել նոր, բազմաբեւեռ աշխարհում տարածաշրջանային դաշինք կառուցելու համար»:

 

Ստանիսլավ Կոտյոլկին

Աղբյուրը՝ vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի