Փոխարժեքներ
19 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.97 |
EUR | ⚊ | € 410.79 |
RUB | ⚊ | ₽ 3.89 |
GBP | ⚊ | £ 491.54 |
GEL | ⚊ | ₾ 142.35 |
«Էրդողանի կառավարությունն իր կրոնական թեւի միջոցով նպատակ է դրել ազդեցության գործողությունների շրջանակներում արտերկրում ընդգրկել շուրջ 12 միլիոն մարդու՝ օգտագործելով Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող մզկիթները՝ իր գաղափարական եւ քաղաքական ազդեցությունն ընդլայնելու համար», - նշում է Բոզքուրթը: Թուրքական հետախուզական էքսպանսիայի հիմնական նպատակը Եվրոպան է։
Հին աշխարհի խարխուլ քաղաքակրթության մեջ տեղակայված է Թուրքիայի միջոցներով կառուցված եւ կրոնի հարցերով թուրք-իսլամական միության (DITIB) միասնական կառավարման ներքո գտնվող հարյուրավոր մզկիթներից բաղկացած թուրքական ցանց: DITIB մզկիթներ եւ ենթակառուցվածքներ կան գրեթե յուրաքանչյուր նշանակալի գերմանական քաղաքում՝ Բեռլինից մինչեւ Աախեն: Նման մզկիթներ այսօր կան Եվրամիության գրեթե յուրաքանչյուր երկրում։ Այս մզկիթներում նամազներն ու քարոզները, որպես կանոն, իրականացվում են թուրքերենով կամ որոշակի համայնքի գերիշխող լեզվով։ Այդ մզկիթներից ամենամեծը բացել է անձամբ Էրդողանը։
Թուրքական էքսպանսիան դեպի Եվրոպա ներառում է ոչ միայն կրոնական բաղադրիչ։ Deutschlandfunk-ը հայտնում է 2024 թ-ի հունվարին Գերմանիայի թուրքական ծագմամբ մի խումբ քաղաքացիների կողմից ստեղծված նոր քաղաքական միավորման մասին՝ DAVA (Demokratische Allianz für Vielfalt und Aufbruch, «բազմազանության եւ զարթոնքի ժողովրդավարական դաշինք») հապավմամբ, որն իրեն ներկայացնում է որպս «նոր քաղաքական կենտրոն բազմաթիվ քաղաքացիների համար, որոնք ներկայացված չեն գոյություն ունեցող կուսակցւթթյուններով»։ Ձգտելով լրացնել երկրում իրենց տեսած «քաղաքական վակուումը»՝ դաշինքում հավակնում են դառնալ»թուրքական համայնքի, մահմեդական համայնքի եւ փոքրամասնությունների ձայնը»։
Մի շարք փորձագիտական գնահատականներով՝ DAVA-ն, արդեն գրել ենք, Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նախագիծն է, որը պատրաստ է իր մասին բարձրաձայնել ցանկացած մակարդակի եվրոպական ընտրություններում։ Նոր շարժման առաջնոդները կարեւոր թիրախային լսարան են տեսնում ինչպես Գերմանիայի քաղաքացիություն ունեցող էթնիկ թուրքերին (մի քանի միլիոն մարդ), այնպես էլ նոր ժամանած միգրանտներին՝ որպես առաջնահերթություններից մեկը նշելով «հակամուսուլմանական ռասիզմի դեմ պայքարը»: Գերմանական ԶԼՄ-ների տվյալներով՝ քաղաքացիության տրամադրման պարզեցված կարգը, որը նախատեսվում է սահմանել ապրիլից, կարող է վերաբերել Գերմանիայում բնակվող եւս մոտ մեկուկես միլիոն թուրքերի, որոնք դեռեւս այդպիսին չունեն:
Անցյալ տարվա վերջին գերմանական Bundesamt für Verfassungsschutz (BfV) հակահետախուզության նախկին ղեկավար Հանս-Գեորգ Մաասենը ավստրիական FPÖ TV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր՝ Եվրոպան աննախադեպ ճգնաժամի է բախվում զանգվածային ներգաղթի պատճառով, եւ որ իսլամը լիովին պատրաստ է նվաճել Եվրոպան: «Եվրոպացիները կհանձնվեն իսլամին», – նշել է Մաասենը՝ հայտարարելով․ «վերջնական արդյունքը կլինի մեր եվրոպական մշակույթի աստիճանական ոչնչացումը»: Հանս-Գեորգ Մաասենը կարծում է՝ եվրոպական քաղաքական գործիչներն ակտիվորեն թույլ են տալիս զանգվածային ներգաղթը, քանի որ նրանք «այլ բնակչություն են ուզում։ .. Որքան տարասեռ է բնակչությունը, այնքան քիչ է նա կարողանում արտահայտել իր դիրքորոշումը։.. Որքան ավելի շատ քաղաքական գործիչներ ներգրավեն այլ երկրներից ներգաղթյալներին իրենց հայեցողությամբ եւ նրանց քաղաքացիություն շնորհեն, այնքան ավելի շատ է դա ազդում ընտրությունների արդյունքների վրա: Այդ միգրանտներն յանուհետեւ քվեարկում են այլ կերպ, քան տեղացիները: Զանգվածային ներգաղթը մեր հողի օտար գաղութացումն է»։ Ըստ գերմանական հակահետախուզության նախկին ղեկավարի՝ «այնպիսի երկրներ, ինչպիսիք են Գերմանիան եւ Ավստրիան, ունեն ներգաղթի դադարեցման համար անհրաժեշտ գործիքներ, բյց նրանք գիտակցված ընտրություն են կատարում դա չանելու համար»:
Թուրքիան Եվրոպայում ունի նաեւ հիանալի կազմակերպված մարտական ուժ, որն անհրաժեշտության դեպքում կարող է փոխարինել Եվրոպայի երկրների ոստիկանական կառույցներին եւ կազմակերպել իրավակարգի պահպանումը, եթե գոյություն ունեցող եվրոպական ինստիտուտներն այս կամ այն պատճառով դադարեն կատարել իրենց պարտականությունները։ Խոսքը պանթուրքիստական ուլտրաաջ «գորշ գայլեր» շարժման մասին է։ «Մզկիթների ճյուղավորված ցանցը, որը միավորված է միասնական կառավարմամբ, ազգայնական ուղղվածության շարժման (գորշ գայլեր) լավ զինված ջոկատների հետ միասին, միանգամայն ունակ է Եվրոպայում գլոբալ աշխարհաքաղաքական ճգնաժամի պայմաններում հավակնել նրան, որ փուլ առ փուլ իր ձեռքում կենտրոնացնի իշխանությունը բոլոր մակարդակներում առնվազն առանձին վերցրած երկրներում, առաջին հերթին Գերմանիայում, Բելգիայում եւ Նիդեռլանդներում, որտեղ DITIB-ի եւ թուրքական համայնքների դիրքերը չափազանց ուժեղ են: Իսկ դա նշանակում է, որ լուրջ մրցակցություն կազմել անգլո-սաքսոնական կամ եվրոպական պրոտեկտորատի ցանկացած այլ նախագծի համար, եթե այդպիսին երբեւէ սկսի կյանքի կոչվել», – նշում են Մերձավոր Արեւելքի ռուսական ինստիտուտի վերլուծաբանները։
2020 թ-ի աշնանը Ֆրանսիայում, թեկուզ ուշացած, ՛գորշ գայլեր» խմբավորումը ներառեցին արգելվածների ցանկում։ Գերմանիայի Բունդեսթագում վաղուց կոչեր են հնչում արգելել շատ երկրներում արգելված գորշ գայլրի» գործունեությունը, որոնց թիվը երկրում հասել է 11 հազարի, սակայն Գերմանիայի հատուկ ծառայությունները դեմ են նման որոշմանը: 2023 թ-ի նոյեմբերին Բունդեսթագում կրկին կոչ են արել արգելել այդ խմբավորումը, սակայն Գերմանիայի հատուկ ծառայությունները հրաժարվել են դա անել՝ վկայակոչելով որոշ իրավական խոչընդոտներ։
Եվրոպայի սողացող իսլամացման ֆոնին Էրդողանը մտադիր է առաջնորդել այդ միտումը՝ ստեղծելով մեդրեսեների, քաղաքական կուսկցությւյնների եւ զինյալների կազմավորումների լայն ցանցեր, որոնք միավորված են մեկ նպատակով՝ հին աշխարհը վերածնված Օսմանյան կայսրության նահանգի վերածել: Թուրքիայի կրոնական գործերի պետական վարչության ռազմավարական ծրագրի համաձայն՝ նախատեսվում է առաջիկա տարիներին Եվրոպայի երկրներում թուրք հաճախորդների թիվը ավելացնել վեց անգամ: Սա նշանակում է՝ MIT-ի թուրքական հետախուզությունն ու արտաքին գործերի նախարարությունը, որը վերջերս գլխավորում է MIT-ի նախկին տնօրեն Հաքան Ֆիդանը, մտադիր են Եվրոպայի իսլամացման գործընթացն իրենց լիակատար վերահսկողության տակ վերցնել:
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի