Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Աբխազիայի իշխանությունների և ընդդիմության ներկայացուցիչները համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ երկրի նախագահ Ասլան Բժանիան հրաժարական է ներկայացրել։ Այս որոշումը կայացվել է նոյեմբերի 18-ի երեկոյան սկսված և ավելի քան ութ ժամ տևած բանակցություններից հետո։
Աբխազիայի խորհրդարանը նոյեմբերի 19-ին կքննարկի Բժանիայի հայտարարությունը, և համաձայնագրի համաձայն՝ հանրապետության նախագահի պաշտոնակատար է դառնում փոխնախագահ Բադրա Գյունբան։ Այս մասին հատնում է ТАСС-ը։
Հիշեցնենք` նոյեմբերի 15-ին Աբխազիայի խորհրդարանը պետք է քննարկեր Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի վավերացման հարցը: Ընդդիմությունը հայտարարել էր, որ դեմ է այդ փաստաթղթի վավերացմանը, քանի որ կարծում է` դա թույլ կտա Ռուսաստանին բնակարանաշինություն սկսել Աբխազիայում։ Ընդդիմությունը մտավախություն ունի, որ նախագծի իրականացումը կհանգեցնի բնակարանների գների աճի և սպառնալիք կստեղծի փոքր և միջին բիզնեսի համար:
Արդյունքում որոշեցին այդ հարցի քննարկումը տեղափոխել հաջորդ շաբաթ, ինչին ի արձագանք ցուցարարները հայտարարեցին, որ մտադիր չեն ցրվել, քանի դեռ խորհրդարանը դեմ չի քվեարկել վավերացմանը և սկսեցին անկարգությունները, ձվեր ու պլաստիկ շշեր սկսեցին նետել անվտանգության ուժերի վրա կոտրեցին կառավարական համալիրի դարպասները` պահանջելով նախագահ Ասլան Բժանիայի հրաժարականը: Ավելի ուշ ցուցարարների մի մասին հաջողվեց մուտք գործել խորհրդարանի շենք, կոտրել որոշ աշխատասենյակների ապակիները և նիստերի դահլիճի սեղանը: