կարևոր
235 դիտում, 3 ժամ առաջ - 2024-11-18 15:56
Հասարակություն

Այդ պաշտոնանկություները մեկ բռնապետիկի որոշման արդյունք է, եղած-չեղած մեկ է․ Աղվան Վարդանյան

«Արտահերթ կամ հերթական ընտրությունների մասին առանձին կխոսենք, այստեղ բազմաթիվ հարցեր կան, բայց սա առաջին հերթին այս մարդու վերաբերմունքն է պետականությանը ու պետական ինստիտուտներին՝ վայրկյանական, գիշերով ինչ-որ քայլի գնալը»։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք այս պաշտոնանկություններն արտահերթ ընտրություններին պատրաստվելու հետևանք է։
 

«Երբ ինքը պաշտոնապես գրում է՝ խնդրել եմ թողնել պաշտոններից, բոլորդ գիտեք, ինչ է նշանակում։ Սոցիալ հոգեբանությամբ ու գիտակցությամբ Փաշինյանը մնացել է այնպես, ինչպես եղել է փոքր ժամանակ ու այդպես էլ չի մեծացել։ Կարծում եմ՝ սրանով նա փորձում է զրո կետից սկսել, բայց մենք տեսել ենք, ինչ հետևանքներ է ունենում, երբ նա փորձում է զրո կետից սկսել։

Ամեն դեպքում ՝ այդ պաշտոնանկություները եղած- չեղած մեկ է, սա մեկ բռնապետիկի որոշման արդյունք է, նրանք իրենցից որևէ բան չէին ներկայացնում, ինչպես չեն ներկայացնում այստեղ՝ ԱԺ-ի խմբակցությունը։ Նրանց մեջ չկա մի ազատ մարդ, ով կարողանա Նիկոլի տեսակետներին հակադրվող մի բան ասել։ Փողոցում լիքը նման պաշտոնյաներ կգտնեվեն։ Իսկ, թե ինչ խնդիրներ կան իրենց ներսում՝ սա ինձ չի հետաքրքրում»,-ասաց Աղվան Վարդանյանը։