|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ԱՄՆ Կոնգրեսի սենատորներ Էդվարդ Մարքին և Շելդոն Ուայթհաուսը Բաքվում COP29-ի շրջանակներում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ իրենց սատարումն են հայտնել Հայաստանին և պաշտպանել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի վերադարձի իրավունքը։
Մասնավորապես սենատոր Էդվարդ Մարքին կոչ է արել ազատ արձակել Ադրբեջանում պահվող քաղբանտարկյալներին և հաստատել Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքը:
«Մենք կարծում ենք, որ քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն և պետք է պահպանվի հայերի Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքը»,-ասել է ամերիկացի սենատորը։
Իր հերթին Շելդոն Ուայթհաուսը նշել է, որ իրենք սատարում են Հայաստանին։
«Սենատոր Մարքին և ես սատարում ենք Հայաստանին: Մենք անչափ ցավում ենք, որ տեղի է ունեցել այդքան մեծաթիվ հայերի տեղահանում: Ես, մեղմ ասած, հեռու եմ այն համոզմունքից, որ հայերն են մեղավոր կատարվածի համար», - նշել է Ուայթհաուսը: