կարևոր
11263 դիտում, 10 ամիս առաջ - 2023-12-30 15:07
Հասարակություն

Ֆեյսբուքաֆիդայագիտական գործառույթներ և գիտական էթիկա․ Միքայել Բադալյան

Ֆեյսբուքաֆիդայագիտական գործառույթներ և գիտական էթիկա․ Միքայել Բադալյան

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն, պատմաբան, հնագետ Միքայել Բադալյանը գրում է

«Այսօր Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի վերաբերյալ մամլո ասուլիսի էին մասնակցում Մասնակցային դպրոցի տնօրեն Վահրամ Սողոմնյանը և դասագրքի հեղինակ, մեր գործընկեր Սմբատ Հովհաննիսյանը:

Ցավոք, ա մեր հարգարժան գործընկերը չխուսափեց անել ինձ համար խիստ անհասկանալի, այ անգամ արդեն «ֆեյսբուքաֆիդայագիտական գործառույթներ» արտահյատությունը. Նախքան լրագրողի հարցը (53-55-րդ րոպեներ), Սմբատ Հովհաննիսյանը կարծես թե խոսում էր գիտական էթիկայի մասին: Այնուհետև լրագրողի այն հարցին, թե դասագրքի վերաբերյալ քննարկումների համար ինչու չեն հանդիպում Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի ներկայացուցիչների հետ, պատմաբանների հետ, իր պատասխանում դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանը անում է այսպիսի մի արտահայտություն.- «և որքան լավ կլիներ, որ այդպիսի քննարկումները հենց գիտական, հենց էն գլխից այսպես ասած գիտական տիրույթում, այլ ոչ թե ֆեյսբուքաֆիդայագիտական ուրեմն գործառույթներով»…

Ակնհայտորեն, այս արտահայտության մեջ ֆիդային կիրառվում է բացասական իմաստով: Ըստ ինձ, դասագրքի հեղինակի այս արտահյտությունը նսեմացնում է հայ ֆիդայու կերպարը: Եվ եթե Սմբատ Հովհաննիսյանը դասագիրքը քննադատողների հանդեպ որոշակի էմոցիաներ է կուտակել, ապա լավ կլինի դրանք արտահյտելուց հանգիստ թողնի հայ ֆիդայուն: Ինչու՞ եմ սա գրում: Որովհետև գիտնականների հետ հանդիպման ժամանակ պարոն Վահրամ Սողոմոնյանը նշեց, որ Սմբատ Հովհաննիսյանը գրում է Հայոց պատմության 8-րդ դասարանի դասագիրքը: Ընդ որում, այդ դասագրքում տեղ են գտնելու ֆիդայական շարժումը, ազգային ազատագրական շարժումը ևշատ այլ կարևոր թեմաներ: Եթե Սմբատ Հովհաննիսյանը այս արտահայտության կերպ է անդրադառնալու նաև ֆիդայական շարժմանը, ապա չի բացառվում, որ մենք պետք է «փառք տանք» 7-րդ դասարանի դասագրքին:

Հարգելի Սմբատ, ես չեմ ուզում շատ մանրանալ ու խոսել գիտական էթիկայից, բայց, այո, եթե Դուք «էն գլխից», գիտական տիրույթում, դասագիրքը գրելու ժամանակ և դրանից հետո գոնե մի փոքր խորհրդակցեիք տարբեր մասնագետների հետ, եթե դիմեիք տարբեր գիտական հաստատությունների, ունենայիք մասնակցային մոտեցում, այո, իսկապես, այսօր նման պատկեր չէր լինի: Մանավանդ, երբ Դուք Հայոց պատմության մասնագետ չեք: Դուք արդարանում եք՝ պատճառ բերելով ժամանակի սղությունը: Միթե 1 ժամ ժամանակ չկար, միթե օրը 10-15 րոպե ժամանակ չկար այս տեխնոլոգիաներով զարգացած ժամանակահատվածում խորհրդակցել գործընկերների հետ: Առավել ևս, երբ Դուք Հայոց պատմության մասնագետ չեք: Չկար, թե՞ չէիք ուզում…

Եթե ժանակակը չէր հերիքում, չվերցնեիք նման պատասխանատվություն, չգրեիք այդքան սխալներով ու վրիպակներով լի դասագիրք: Ասում եք, որ արդեն ընդունել եք, որ դասագրքում առկա են 40-ից ավել սխալներ ու վրիպակներ: Հիմա դուք այդ սխալների համար պատասխանատո՞ւ եք աշակերտների և ուսուցիչների առաջ: Ի՞նչ, դասագրքի համար ներդիր եք դնելու: Պարզվեց, որ սխալներն ու վրիպակներն այնքան շատ են, որ դժվար թե ներդիրը նպաստի աշակերտների կարողունակությունների բարձրացմանը: Աշակերտը պետք է կարդա դասագիրքը, հետո ներդիրում փնտրի, թե թվյալ թեմայի վերաբերյալ որտեղ կան սխալներ ու վրիպակներ:

Լավ կլիներ նման եզրույթներ հորինելուց ու օգտագործելուց առաջ մի քիչ էլ խորհեիք Ձեր գիտական էթիկայի մասին:

Այդ դասագրքի վերաբերյալ եղավ շատ առողջ քննարկում, որը կազմակերպվել էր «Բնօրրան» կազմակերպության կողմից: Եղավ շատ առողջ քննարկում, որին ներկա էր նաև պարոն Սողոմոնյանը: Մենք իրար լսում էինք և չէինք խոսում ֆեսբուքաֆիդայագիտական գործառույթներից: Իդեպ, բացի պարոն Սողոմոնյանից, ոչ ոք, այդ թվում և ոչ մի ուսուցիչ դրական կերպով չարտահայտվեց դասագրքի մասին: Առաջին մեկնաբանության մեջ տեղադրում եմ «Բնօրրան»-ի դիրքորոշումը, որտեղ նաև կից հղմամբ կարող եք մանրամասն լսել բոլոր բանախոսներին, ինչպես նաև՝ ուսուցիչներին»:

 

Կարդացեք նաև՝