Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե էթիկայի պաշտպան և պահապան էիք, որ ձեր ներկայությամբ էթիկա էր խախտվում, վախեցա՞ք միջամտել։ Այս մասին ԱԺ հերթական նիստին հայտարարեց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Ո՞րն էր էթիկայի խախտումը։ Այն հանձնաժողովում որտեղ քննարկվել է ձեր հարցը նման երևույթ է տեղի ունեցել, ո՞րն է ձեր արձագանքը, արդյո՞ք գլխավոր դատախազի տեղակալը չպետք է դրան արձագանքեր։ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում խախտված են մարդկանց ամենատարրական, ամենակենսական իրավունքները, ո՞րն է ձեր արձագանքը։ Այցելեցիք սահմանամերձ շրջաններ, արձագանք Մրադու իրավունքների պաշտպանը չպե՞տք է այդ խնդրին անդրադառնար»,- դիմել ՄԻՊ թեկնածուին ասաց պատգամավորը։