կարևոր
4411 դիտում, 1 տարի առաջ - 2023-11-10 10:27
Հասարակություն

Մենք ի սկզբանե Մասնակցային դպրոցին առաջարկել ենք մեր աջակցությունը, որը մերժվել է կամ դիտարկումներ դասագրքից անդին

Մենք ի սկզբանե Մասնակցային դպրոցին առաջարկել ենք մեր աջակցությունը, որը մերժվել է կամ դիտարկումներ դասագրքից անդին

«Մասնակցային դպրոցին առաջարկել ենք մեր մասնագիտական աջակցությունը դասագիրքը տպվելու ժամանակ, սակայն այն մերժվել է՝ պատճառաբանվելով, որ դասագրքի հրատարակման հետ կապված ժամանակը խիստ սուղ է», - հայտնում է է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը։

Ստորև ներկայացնում ենք գրառումը․

«Ֆեյսբուքյան ակտիվ օգտատեր, մեր գործընկեր Յուլիա Անտոնյանը Հայոց պատմության 7-րդ դասարանի գրքի վերաբերյալ իմ արված նկատառումներից մեկին արձագանքեց մեկնաբանություններով, որոնք լուրջ խորհելու տեղիք են տալիս: Ես մտադիր չէի անդրադառնալ, սակայն կարծում եմ, որ պետք է, հատկապես Տիկին Անտոնյանի երկրորդ մեկնաբանությունից հետո:

ա. Առաջին հերթին պետք է տարբերակել դասագրքի վերաբերյալ նեղ մասնագիտական դիտարկումները, ուսուցիչների, ծնողների, քաղաքացիների մտահոգությունները, այն մեկնաբանություններից, որոնք ատելություն են սերմանում դասագրքի հեղինակի հանդեպ: Յուրաքանչյուր ատելության խոսք անընդունելի է, որքան էլ դասագիրքը լի լինի համատարած սխալներով, վրիպականերով և անճշտություններով: Խիստ կարևոր է որակյալ կրթությունը, որը մեր պետության զարգացման կարևորագույն առանցնքերից մեկն է:

բ. Դասագրքի հեղինակի, հրատարակչի այսպես կոչված պաշտպանների կողմից առաջ է քաշվում խիստ սուբյեկտիվ մոտեցում, թե իբր այն ինչ ասվում է դասագրքի և հեղինակի դեմ ոչ այլ ինչ է քան ուղորդված արշավ: Այսպիսով, փորձ է արվում թեման շեղել բովանդակային քննարկումից և դասագրքի վերաբերյալ արված ամեն քննարկում, մեկնաբանություն ներկայցնել մեկ համատեքստում: Իհարկե, դա բավական լավ միջոց է, որով կարելի է դասագրքի վերաբերյալ առողջ քննարկումները տանել բոլորովին այլ ուղղությամբ: Ավելին, տիկին Անտոնյանը չի խորշում ինձ մեղադրել խանդի, ագրեսիայի, ֆեյսբուքյան ամբոխի օգնությանը դիմելու մեջ, նշում, որ նման քննարկումները պետք է արվեն նեղ մասնագիտական շրջանակներում:

Խիստ հետաքրքիր է, թե ովքեր են ֆեյսբուքյան ոչ ամբոխի ներկայացուցիչները, որ որդեգրել են նման ռազմավարություն: Այո, ռազմավարություն: Նախ, ֆեյսբուքյան ակտիվ օգտատեր Յուլիա Անտոնյանը իրավունք չունի նման վիրավորական մեկնաբանություններ անել: Որքան նկատել եմ հենց նա է խիստ ակտիվ ֆեյսբուքում և գու՞ցե հենց նա է ֆեյսբուքյան ամբոխի առաջամարտիկներից մեկը:

Այո, այս թեման անհարկի քաղաքանացվում է: Սակայն, նման թեմաները քաղաքանացվում են միշտ, այո կան խիստ ագրեսիվ պահվածք ունեցող անձիք, մոտեցումներ, որոնք խիստ անընդունելի են: Իդեպ, չի բացառվում, որ այդ ոչ առողջ, ագրեսիվ, վիրավորական մոտցումների մի մասն էլ արված լինի բոլորովին այլ կողմից, որպեսզի լեգիտիմացնի դասագրքի առողջ, բովանդակային քննադատությունը ուղորդված ներկայացնելու երանգավորումը: Մինչդեռ, ինքս շփվել եմ բազմաթիվ ուսուցիչների, քաղաքացիների հետ, ովքեր խիստ մտահոգ են դասագրքում արված տարբեր երևույթների վերաբերյալ: Եվ այո, նրանք ունեն դրա իրավունքը ու մի փորձեք նրաց ներկայացնել որպես ուղորդվածներ:

Գ. Խանդի մասին: Ինձ բազմիցս են առաջարկել դասագիրք գրել: Սակայն ես միշտ պատասխանել եմ, ես կարող եմ օգտակար լինել միայն ՈՒրարտուի հատվածի շարադրանքի դեպքում: Ի տարբերություն Սմբատ Հովհաննիսյանի՝ ես ինձ իրավունք չեմ վերապահի շարադրել և անդրադառնալ թեմաների, որոնց մասին ունեմ ոչ այդքան խորը գիտելիքներ: Որպես մասնագետ դսախոսությունենրով հանդես եմ եկել ԱՄՆ-ի Լոս Անջելեսի Քալիֆոռնիաի, Ավստրիայի Իննսբրուկի, Իտալիայի Բոլոնիայի Ալմա Մատեր, Հունգարիայի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարաններում, Վարշավայի հնագիտության ինստիտուտում, պետական Էրմիտաժում, Պուշկին անվան Կերպարվեստի պետական թանգարնում, Ռուսաստանի Արևելագիտության ինստիտուտում, Պերսեպոլիսում, Իրանի ազգային թանգարանում, ՈՒրմիայի համալսրանում, Լիբանանի Չխեյմ հնավայրում, Մոլդովայում, Վրաստանի պետական թանգարանում և այլն: Եվ իմ ժամանակն էլ բավական թանկ է ինձ համար:

դ. Իմ որոշ գործընկերներից կրկին ունեցել եմ մեկնաբանություններ, թե նման քննարկումները պետք է արվեն նեղ մասնագիտական, ակադեմիական հարթակներում և ոչ թե ֆեյսբուքում: Նախ, մենք ի սկզբանե, Մասնակցային դպրոցին առաջարկել ենք մեր մասնագիտական աջակցությունը դասագիրքը տպվելու ժամանակ: Այն մերժվել է՝ պատճառաբանվելով, որ դասագրքի հրատարակման հետ կապված ժամանակը խիստ սուղ է: Ակադեմիական հարթակների մասին: Շատ կուզենամ լսել, որ այս կամ այն գիտնականը ակադեմիական մակարդակում անդրադարձել է ոչ միայն այս դասագրքին, այլ նաև նման խնդիրներին, ընդհանարապես: Ցավոք, այդպիսիք քիչ են: Իսկ ես կարծում եմ, որ հասարակությունը պետք է դառնա նման քնարկումների մասը: Երևի չգիտեք, որ այսօր հնագիտության առավել զարգացող գիտաճյուղերից մեկը կոչվում է Հանրային հնագիտություն: Մենք տասնամյակների ընթացքում բավական խուսափեցինք գիտությունը գիտահանրամատչելի դարձնելուց և արդյունքում ստեղծվեց բաց, որը շատ դեպքերում լցվեց ոչ մասնագիտական, սիրողական, հաճախ նաև՝ դիլետանտական մոտեցումներով: Եվ այո, նաև դասագրքի քննադատողների ինչ-որ մաս գուցե և տոգորվել է հենց անցյալով պարուրված մտածացին կործանիչ միֆերով, որոնք այնքան վտանգավոր են ու կտրված իրականությունից:

Մինչդեռ լուրջ գիտակրթական համակարգ ունեցող հասրակություններում գիտնականը, գիտնականի կարծիքը խիստ արժեքավոր է: Գիտնականները հրավիրվում են տարբեր գիտահանարամատչելի հաղորդումների, տարբեր ֆիլմեր ստեղծելիս հաշվի են առնվում լուրջ գիտնականների կարծիքը, գիտնականները ստեղծում են բազմաբովանդակ կրթական կոնտենետներ, որոնք նպաստում են կրթական բարձր որակ ունեցող, մրցունակ անձի ձևավորմանը:

Ե. Դասագրքի մեթոդաբանության մասին: Մեկ անգամ ևս նշեմ, որ այնտեղ տեղ գտած մի շարք մեթոդաբանական մոտեցումներ խիստ արժեքավոր են: Սակայն, ես չեմ կարծում, որ դասագիրք գրում են խիստ հապճեպ, այնտեղ ներառելով այս կամ այն հեղինակի առաջ քաշած վարկածը, տեսակետը: Վարկածների վրա հիմնված դասագիրքը իմ պատկերացմամբ աշակերտներին տալու է վարկածային մտածողություն: Դասագիրք գրելիս, ինձ թվում է պետք է խորհրդակցել նորմալ քարտեզագրի հետ, ճիշտ գրել և ճիշտ տեղադրել տեղանունները:

Եվ ի վերջո, սխալը ընդունելը, հարիր է մեծ, լուրջ և արժանի գիտնականներին: Ես շատ կուզեի, որ մեր դասագրքերը գրվեին նման գիտնականների կողմից:

Բրիտանացի մեծանուն հնագետ Մորթիմեր ՈՒիլլերն իր հոդվածներում մեկում նշում է, որ հնագետը կարող է գտնել տակառը, թվագրել այն, գտնել նմանատիպ զուգահեռներ, տիպաբանել, սակայն, հնագետը կարող է բաց թողնել տակառի մեջ ապրող Դիոգենեսին: Իմ կարծիքով այս դասագիրքը նման է առանց Դիոգենեսի տակառի, իսկ այն միտումները, որոնցով փորձ է արվում դասագրքի վերաբերյալ բովանդակայյին, առողջ քննադատությունը ներկայացնել մեկ «ուղորդված» համատեքստում, ըստ ինձ, փորձ է մեզ և մեր որոկյալ կրթությամբ մտահոգված անձնաց շեղել դեպի տակառը, որպեսզի մենք չնկատենք Դիոգենեսին, այն Դիոգենեսին, ով օրը ցերեկով շրջում էր լապտերով և ասում, որ մարդ է ման գալիս...»։

 

Կարդացեք նաև՝