|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Արարատ գյուղի Սբ․Հակոբ եկեղեցում Փաշինյանի՝ պատարագին մասնակցելը հարթ չի ընթացել:
Արարատ գյուղի Սբ․Հակոբ եկեղեցում տեղի ունեցած պատարագից հետո եկեղեցու մոտ հավաքված քաղաքացիներից մեկը թախանձագին ինչ որ բան էր խնդրում Փաշինյանից: Նրան արագ հեռացրին տարածքից: Չնայած հավաքվածները պարբերաբար ծափահարում էին Փաշինյանին, սակայն հեռվում լսվում էր բողոքող մեկ այլ քաղաքացու գոռոց ևս:
Նշենք, որ Փաշինյանն այսօր Արարատ գյուղի Սբ․Հակոբ եկեղեցում Ալեն Սիմոնյանի, նախարարներ Անահիտ Ավանեսյանի, Դավիթ Խուդաթյանի, Գևորգ Պապոյանի, Վահե Հովհաննիսյանի նաև այլ ՔՊ-ականների հետ «պատարագի» էին մասնակցում:
Պատարագը մատուցում էր մեկ այլ եկեղեցու` Արտաշատի քահանա Երվանդ Բաբայանը։ Սուրբ Հովհաննես եկեղեցու հիմնական քահանան` Տեր Հարությունը, Փաշինյանի հայտարարության օրը՝ որ գնալու է Արարատ, արձակուրդ է գնացել։ Տեր Երվանդն Արարատ գյուղ է ուղարկվել Մասյացոտնի թեմից։
Արարատը Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղն է։ Եկեղեցու մուտքի մոտ տեղադրվել է նրա անունը կրող հուշաքար։ Ի դեպ, այսօրվա պատարագին մասնակցում էր նաև նրա եղբայրը` Արամ Սարգսյանը։