|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
«Ես դիմել եմ արհեստական բանականությանը՝ հետևյալ հարցադրումով. հնարավո՞ր է արդյոք առանց քրեական հոդվածի մարդն ունենա մեղադրյալի կարգավիճակ և արդյոք կա՞ որևէ երկիր, որտեղ դա հնարավոր է: Շատ երկար աշխատելուց հետո ինձ ասել են՝ սա աբսուրդ է, անհնար է»,- այսօրվա դատական նիստի ժամանակ, դիմելով դատավոր Սարգիս Պետրոսյանին, ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ վերջին հարյուրամյակի ընթացքում ևս այդպիսի օրինակ չի եղել:
«Ինչ արվում է, աբուսուրդի մեջ է»,- նշեց նա:
Հիշեցնենք՝ ընթանում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Նրանք անցնում են 2008 թվականի Մարտի 1-ի գործով։