կարևոր
463 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-24 12:02
Աշխարհ

Վիլնյուսի օդանավակայանը կրկին դադարեցրել է աշխատանքը բելառուսական մաքսանենգ օդապարիկների պատճառով

Վիլնյուսի օդանավակայանը կրկին դադարեցրել է աշխատանքը բելառուսական մաքսանենգ օդապարիկների պատճառով

Վիլնյուսի օդանավակայանը նոյեմբերի 23-ին կրկին ժամանակավոր դադարեցրել է աշխատանքները Լիտվայի օդային սահմանը հատած օդապարիկների պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Լիտվայի իշխանությունները մեղադրում են բելառուսական կողմին՝ այդ երկրի տարածքից լիտվական տարածք մաքսանենգ ճանապարհով՝ օդապարիկների միջոցով ծխախոտ տեղափոխելու համար։

Լիտվայի իշխանությունները Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշոնկոյին մեղադրել են նմանօրինակ գործողությունները թույլ տալու համար՝ կատարվածը «հիբրիդային հարձակում» որակելով։ 

Սահմանի ապօրինի հատման այս դեպքերի առնչությամբ Լիտվան նախորդ ամիս փակել էր Բելառուսի հետ ցամաքային սահմանային անցակետերը և բացել դրանք միայն շաբաթներ անց։