Փոխարժեքներ
09 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.42 |
EUR | ⚊ | € 425.54 |
RUB | ⚊ | ₽ 4.02 |
GBP | ⚊ | £ 507.44 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
«Րաֆֆին պետք է գալիս երկիր ազատագրելիս, իսկ երկիր հանձնելիս այն խոչընդոտ է ու պիտի անհետանա, ինչպես ժամանակին անհետացավ նրա ծավալուն արխիվը՝ Հայաստան ճանապարհվելիս», - գրում է գրականագետ Կարո Վարդանյանը։
«Միևնույն է, մի օր դա իրագործվելու է, ու նորից ուշացած մարգարեություններ ենք անելու: Ավելի լավ է՝ հիմա հուշեմ: Ոչ հեռու ապագայում գրականության ու պատմության նոր դասագրքերը կհագեցվեն ,,երկրի հակառակ կողմը,, աղտեղագրի բազում էջերով: պետրոսի կնիկը ուղղակի պատվեր չի իջեցնի, որպեսզի ավելորդ աղմուկ չլինի: Առայժմ նա սպասում է, որ դասագիրք մոգոնողներն իրենք գլխի ընկնեն, բայց դե դրանք էլ շատ զգուշավոր են, միշտ ուզում են, որ ուղիղ կերպով պատվերը ձևակերպվի: Ուստի մի օր ինձ նման մեկի միջոցով դա կհուշեն իրենց: Իհարկե, ինքս որպես գրող ու գրականագետ լավ գիտեմ, որ դա ապականված հոգու ցրթվածք է, բայց իմ իմանալը քիչ է: Ես չեմ մոռացել, որ հողատվության արշալույսին դա անհամար տպաքանակով տարածվեց, իսկ շնորհանդեսին մի շարք գրողներ ու գիտական աստիճան ունեցող գրականագետներ (նաև դասագրքաստեղծ) այն հռչակեցին դասական գրականություն: Ու դրանից հետո Հայոց աշխարհում ամեն ինչ ընթացավ ու շարունակում է ընթանալ ճիշտ այնպես, ինչպես ցուցանված է այդ ցրթվածքում:
Իսկ օրերս Րաֆֆին վտարվեց դասագրքերից: Փորձառու գրանտակերները գուցե կչարախնդան, թե ինչու Սերժի ժամանակ ձեզ չէիք ճղում, երբ Պռոշյանն էր վտարվում դասագրքերից: Ասեմ, որ մեզ ճղում էինք: Միայն ինքս Պ.Պռոշյանի տուն թանգարանում կազմակերպած բոլոր միջոցառումները /ԳԱԹ-ի մասնաճյուղերից է/ լուսահոգի Լևոն Անանյանի հետ բացում ու փակում էի հենց այդ աղաղակով՝ օրվա նախարարի ու լրագրողների ներկայությամբ: Բայց Պռոշյանը ոչ մի ռեժիմի ժամանակ արգելված չի եղել, դա դասագիրք կազմողների նախասիրությունն ու քմահաճույքն էր: Րաֆֆին ուրիշ է: Րաֆֆին հեշտ չի մտել դասագիրք: Նա երկար տասնամյակներ արգելված էր բոլշևիկյան ռեժիմի կողմից, որովհետև քարոզում է ընդվզում ու ազատագրական շարժում: Սրանք ևս կատաղած են Րաֆֆու վրա, քանի որ Արցախ հանձնելուց եթե եղել են որոշ դժվարություններ, ապա դրանք հարուցվել են նաև Րաֆֆիով դաստիարակված մարդկանց կողմից: Րաֆֆին պետք է գալիս երկիր ազատագրելիս, իսկ երկիր հանձնելիս այն խոչընդոտ է ու պիտի անհետանա, ինչպես ժամանակին անհետացավ նրա ծավալուն արխիվը՝ Հայաստան ճանապարհվելիս»:
Կարդացեք նաև՝
Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագիրքը ազգային աղետ է, վտանգ ու սպառնալիք․ Անժելա Հարությունյան
Սկանդալային դասագրքի խմբագիրը հեղինակի կինն է. մարդը գրել է, կինը՝ խմբագրել
Հայոց պատմության դասագրքի խնդիրը չունի մասնագիտական լուծում, այն բացառապես քաղաքական է. դիտարկում
Աղմկահարույց դասագրքի հերթական անճշտությունը. ոչ թե Ք.ա. 26-25-րդ, այլ 16-15-րդ դարեր
Աղմկահարույց դասագիրք. ի՞նչ դիրքորոշում ունեն հայտնի հաստատությունները
Պապ թագավոր և Փաշինյան կամ չկա հերոսը, չի լինի նաև հակառակը` դավաճանը. արձագանք` ասուլիսին