կարևոր
2251 դիտում, 3 շաբաթ առաջ - 2025-11-23 15:35
Աշխարհ

Վիետնամում տեղի ունեցած ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 90-ի

Վիետնամում տեղի ունեցած ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 90-ի

Վիետնամի կենտրոնական նահանգներում հորդառատ անձրևներից հետո տեղի ունեցած ջրհեղեղների, սելավների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 90-ի։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ կիրակի օրը հաղորդել է վիետնամական պետական ​​լրատվական VietnamNews-ը։

«Վիետնամի կենտրոնական նահանգներում ջրհեղեղների, սելավների և սողանքների հետևանքով զոհերի թիվը կիրակի օրվա դրությամբ հասել է 90-ի, ևս 12 մարդ դեռևս անհետ կորած է համարվում», -հաղորդել է լրատվականը՝ հղում անելով Վիետնամի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարության աղետների կառավարման ծառայությանը։

Բնական աղետներից ամենաշատը տուժած նահանգները մնում են Դակ Լակը, որտեղ մահացել է 63 մարդ, իսկ ութը անհետ կորած են, և Խան Հոան՝ 14 զոհով և երկու անհետ կորածով։

Կայքը «պատմական» է որակել ջրհեղեղի տնտեսական վնասը, որը կիրակի օրվա դրությամբ կազմել է 343 միլիոն դոլար, սակայն այս թիվը կարող է աճել, քանի որ վնասի գնահատման գործընթացը դեռևս շարունակվում է։

Ջրհեղեղը ոչնչացրել կամ վնասել են 1154 բնակելի շինություն։ Չնայած ջրհեղեղի ջրերը աստիճանաբար նահանջում են, միայն Դակ Լակ նահանգում կիրակի օրվա դրությամբ ավելի քան 50,000 տուն ամբողջությամբ կամ մասամբ ջրհեղեղի տակ էր։ Ոչնչացվել է ավելի քան 80,000 հեկտար գյուղատնտեսական մշակաբույս, իսկ ևս 117,000 հեկտար ջրհեղեղի տակ է և հնարավոր է՝ վնասվել։