Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն, պատմաբան, հնագետ Միքայել Բադալյանն արձագանքել է «Հայոց պատմություն» առարկայի 7֊րդ դասարանի նոր և աղմկահարույց դասագրքին նվիրված հաղորդմանը, որը հեռարձակվել է Հանրային հեռուստաընկերության եթերում։
Ստորև ներկայացնում ենք պատմաբանի դիտարկումները.
«Քիչ առաջ Հանրային հեռուստաընկերությամբ դիտեցի Հայոց պատմության 7-րդ դասագրքի վերաբերյալ «Նոր առասպելներ՝ նոր դասագրքերի մասին» խորագրով հաղորդում-վերլուծությունը և որպես գիտնական, որպես Հայաստանի հանրապետության քաղաքացի իմ պարտքն եմ համարում անել մի քանի դիտարկումներ՝ անկախ նրանից ում դուրը դա կգա, թե ոչ.
ա. Արդեն երրորդ անգամ դասագրքի հեղինակը հրավիրվում է Հանրային հեռուստաընկերություն, մինչդեռ անաչառ լրագրությունը ենթադրում է, որ այդ թեմայով պետք է լսել նաև այլ մասնագետների կարծիքներ : Հակառակ դեպքում, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ամեն-ինչ արվում է, որպեսզի արդարացվի դասագրքի հեղինակին, դասագիքրն ու այնտեղ արծարծված ուղղությունները: Ըստ ինձ՝ հաղորդման վերնագիրն ունի շեղող և մանիպուլյացնող բնույթ:
բ. Դասագրքի վերաբերյալ բոլոր քննադատությունները կարծես թե ներկաացվում են որպես քաղաքական արշավ: Մինդեռ, արդեն իսկ մի քանի գիտնականներ առանց որևէ քաղաքակն ենթատեքստի դասագրքի վերաբերյալ արել են բավական կարևոր և արժեքավոր դիտողություններ:
գ. Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մեզ ուզում են բաժանել խավարամիտների և լուսավորյալների: Իբր այս դասագիրքը մի նոր լույս է, որը մերժվում է «խավարամիտ» գաղափարախոսների կողմից: Դեռ հարց է, թե ով է առաջադեմ և ով՝ հետադեմ:
դ. Շատ կարևոր է, որ դասագրքի քննարկումը մեր իրականություն բերեց մինչ այդ գոյություն չունեցող նոր մշակույթ: Կարծում եմ այս ամենը նպաստելու է հետագայում ավելի որակյալ դասագրքեր ունենալուն:
ե. Միակողմանի քննադատությունները, մեկնությունները չեն կարող արդյունավետ լինել: Պետք է ասել ճշմարտությունը: Այս դասագիրքը գրվել է խիստ փնթի ձևով: Դասագրքի առնվազն նախապատմական և հնագույն շրջաններին վերաբերող հատվածներում գրեթե չկա մեկ էջ, որտեղ չլինեն սխալներ, վրիպակներ, անհարկի մեկնություններ: Իմ գործընկերները նաև բազմաթիվ թերություններ են արձանագրել դասագրքի մյուս գլուխներում։Դասագրքի պատվիրատուն և հեղինակը կարող են ունենալ համարձակություն և տարբեր գիտական հաստատություններից հրավիրել ոլորտների տարբեր մասնագետների և լսել նրանց կարծիքը:
զ. Դասագրքի հեղինակը նշում է, թե իբր զավեշտ է, որ մեկնաբանում են թե դասագրքի քարտեզի այս կամ այն վայրի մատնանշումը թեական է: Այո, Սմբատ, զավեշտն այն է, որ Դուք նման արտահայտություն եք անում, որ Դուք անընդհատ փորձում եք արդարանալ: Սմբատ, քանի որ Ձեր հեղինակած դասագրքում բազմաթիվ են այս կամ այն վարկածի վրա հիմնված մեկնաբանությունները, ես հարկ եմ համարում առաջ քաշել մի վարկած. կգա ժամանակը և Դուք Ձեր արժանի տեղը կգտնեք պատմագիտության մեջ՝ որպես խավարամիտ ու պալատական պատմաբան: Զավեշտներից մեկն այն է, որ այդ դասագրքի խմբագիրը կարծես թե Ձեր կինն է: Այդ դասագիրքը գրվել է նաև մեր հարկերի շնորհիվ: Ինձ համար ակնահյտ է, որ այս դասագրքի որոշ հարցադրումներ ունեն հստակ միտում, որը փորձ է արվում շեղել և քողարկել:
է. Պետք չէ միայն ուշադրությունը սևեռել դասագրքի հեղինակի վրա: Այս դասագրքի հրատարակիչը Մասնակցային դպրոցն է: Պետք է հասկանալ՝ ովքեր են ղեկավաորում այդ Մասնակցային դպրոցը, ինչ ծրագրեր են իրականացնում:
ը. Գիտնականը պետք է լինի անաչառ և օբյեկտիվ՝ անկախ ժամանակներից: Ինձ համար զավեշտ է նաև, երբ տարբեր գործընկերներ ինձ հանդիպելիս ասում են, էտ ինչ լավ էիր գրել դասագրքի վերաբերյալ, բայց իրենք լռում են: Այո, երևի իմ կեցվածքը դուր չի գա շատերին: Դուր չի գա, որ ես ու իմ նմանները հանդգնել ենք քննադատել այս դասագիրքը: Իդեպ, և դասագրքի հեղինակը և նաև այս հաղորդման մեջ, խոսվում է Օրուելի «1984»-ի մասին: Օրուելն ունի ևս մեկ հանճարեղ ստեղծագործություն, որը կոչվում է «Անասնաֆերմա»:
Չարենցի «Երկիր Նաիրին», Օրուելի «Անասնաֆերման» ու Մկրտիչ Արմենի «Երևանը» վերջին ժամանակներին ուզում եմ նորից ու նորից կարդալ…»:
Կարդացեք նաև՝
Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագիրքը ազգային աղետ է, վտանգ ու սպառնալիք․ Անժելա Հարությունյան
Սկանդալային դասագրքի խմբագիրը հեղինակի կինն է. մարդը գրել է, կինը՝ խմբագրել
Հայոց պատմության դասագրքի խնդիրը չունի մասնագիտական լուծում, այն բացառապես քաղաքական է. դիտարկում
Աղմկահարույց դասագրքի հերթական անճշտությունը. ոչ թե Ք.ա. 26-25-րդ, այլ 16-15-րդ դարեր
Աղմկահարույց դասագիրք. ի՞նչ դիրքորոշում ունեն հայտնի հաստատությունները