կարևոր
49690 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-23 19:56
Հասարակություն

Դասագրքում արմատահան է արվում Արծվաշենին տեր լինելու գիտակցությունը. ուսուցիչ

Դասագրքում արմատահան է արվում Արծվաշենին տեր լինելու գիտակցությունը. ուսուցիչ

Չկա ավելի մեծ ծառայություն իր ժողովրդին՝ քան պատմագրումը նրա անցյալ կյանքի։ Պակասավոր է այն հայը, ով հայրենի պատմության իմաստասիրությունը, նրա հետագա զարգացման ուղիները հասկանալու համար չի վերապրել իր ժողովրդի ողջ անցյալը։

Գ. Նժդեհ

«Այո՛, կործանվի՜ Ուտիքը, որ ես նրա անունը այլևս չլսեմ, նյարդային ցնցումից այլայլված բացականչեց թագուհին». Մուրացան Գևորգ Մարզպետունի

Միշտ մտածել եմ, որ հայոց թագուհու անեծքը լիովին տեղ հասավ, երբ կորցրինք Արծվաշենը։ Ու որպես պահանջատեր, սաներիս նույնպես իրազեկ դարձնելով փափագում եմ, թե ում զորավոր օրհնությամբ Ուտիքը՝ նաև Գարդմանա ամբողջ աշխարհը, Փառիսոսն ու Արցախը մի օր ետ ենք ստանալու։

Արծվաշենը ՀՀ անբաժանելի մաս Է, սակայն «Մասնակցային դպրոցի» 7-րդ դասարանի Հայոց պատմության այս դասագրքում հեղինակը նշել է՝ ՀՀ ներկայումս մաս ունի Մեծ Հայքի Այրարատ, Գուգարք և Սյունիք նահանգներից, մոռանալով Ուտիքի՝ Արծվաշենի մասին։ Չգիտեմ, ոնց է երաշխավորվել այս խայտառակ, դասագիրքը։

Դասագիրք, որի հեղինակները արմատահան են անում Հայի հիշողությունը, երկրամասին տեր լինելու գիտակցությունը։

Պահանջում եմ խոտանել այս խայտառակ դասագիրքը...

Արարատ Մովսեսյան

1990-ականներին Արծվաշենից տեղահանված և Դրախտիկում հաստատված պատմության ուսուցիչ