կարևոր
25531 դիտում, 1 տարի առաջ - 2023-11-21 10:11
Հասարակություն

Դասագիրքն ու հեղինակին արդարացնող ոչ մի մասնագետ չարձագանքեց․ ահա առաջին ու ամենակարևոր խնդիրը, որի վրա պետք է սևեռի հանրությունն իր հայացքը․ Ռուսլան Ցականյան

Դասագիրքն ու հեղինակին արդարացնող ոչ մի մասնագետ չարձագանքեց․ ահա առաջին ու ամենակարևոր խնդիրը, որի վրա պետք է սևեռի հանրությունն իր հայացքը․ Ռուսլան Ցականյան

«Դասագիրքն ու հեղինակին արդարացնող ոչ մի մասնագետ չարձագանքեց․ ահա առաջին ու ամենակարևոր խնդիրը, որի վրա պետք է սևեռի հանրությունն իր հայացքը», - գրում է պատմական գիտությունների թեկնածու Ռուսլան Ցականյանը և մասնրամասնում․

«7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի չբացահայտված և վտանգավոր համատեքստերով ետնախորքը...

Սկսեմ նրանից, որ այն ինչ որ տեղի է ունեցել Հայկական լեռնաշխարհում և նրա քաղաքական միավոր Հայաստան/Մեծ Հայք բաղադրիչի սահմաններում (ներառյալ Կիլիկիան), դա ՀԱՅԱՍՏԱՆԻ ու ՀԱՅՈՑ պատմության բաղկացուցիչ ու անքակտելի մասն է։ Իսկ այսօրվա Հայաստանի Հանրապետությունը այդ մասի հոգևոր ու նյութական մշակույթի ժառանգորդը։ Այսօր որերորդ անգամ լսեցի ուրարտագետ, պ.գ.թ. Միքայել Բասալյանի հարցազրույցներն ու պատմաբան Սմբատ Հովհաննիսյանի անվերջ արդարացումները։ Ես դասագրքի վերաբերյալ իմ առաջին կարծիքը, ոչ միայն որպես մասնագետ, այլև որպես 16 տարվա մանկավարժ, հայտնել եմ օգոստոսի 18-ին և այն անփոփոխ է։ Այս դասագիրքը դպրոց չպետք է մտնի, իսկ եթե հեղինակի ու նրա անտեսանելի հովանավորների համառությունն այնքան մեծ է, որ այնուամենայնիվ մտնի, ապա բավականին լուրջ մասնագիտական խմբագրություններից հետո։

Դասագրքի թերություններին այս պահին մանրամասն չեմ անդրադառնա, առանց այդ էլ բավականին մեծ թվով գործընկերներ-մասնագետներ՝ ակադեմիկոս, պ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Մելքոնյան, պ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյան, պ.գ.թ. Արման Մալոյան, պ.գ.դ. Հայկ Ավետիսյան, պ.գ.դ. Հովհաննես Խորիկյան, պ.գ.դ. Հակոբ Սիմոնյան, պ.գ.դ. Հայկ Դեմոյան, և այլոք, բավականին մանրամասն անդրադարձել են։

Երկու նկատառաում. բանից պարզվում է մեր երկրի միակ պատմաբանը դասագրքի հեղինակն է և մնացած ոչ պատմաբաններ մասնագետները քարկոծում են նրան։ Դա երևում է նրա զոհի կեցվածքից (տեսե'ք վերջին հարցազրույցը)։ Եվ երկրորդ, վերոնշյալ մասնագետներն իրենց ոլորտի միանշանակ ու անկասկած ակնհայտ առաջատարներից են, որոնց կողքին են կանգնած ևս տասնյակ մասնագետներ։ Դասագրքի ու դասագրքի հեղինակին արդարացնող ոչ մի մասնագետ չարձագանքեց։ Ահա առաջին ու ամենակարևոր խնդիրը, որի վրա պետք է սևեռի հանրությունն իր հայացքը։ Այն ինչ հեղինակը կոչում է նորարարական (խոսքն առաջին հերթին դասագրքի տեխնիկական բաղադրիչի ու գաղափարական կառուցվածքի մասին է), այո նորարական է միայն մեր իրականության մեջ, իսկ բովանդակային առումով՝ ոչինչ։ Իսկ մեր այսօրվա կարևորագույն խնդիրը հենց բովանդակությունն ու բովանդակայինն է, որը այս կամ այն կերպ պետք է համահունչ լիներ նրա գաղափարական բաղադրիչին ու տեխնիկական կառուցվածքին։ Նրա հեռուստատեսային և հարցազրույցային լսարանը հիմնականում բաղկացած են ոլորտի ոչ մասնագետներից, այդ իսկ պատճառով կարողանում է արդեն վաղուց հնացած տեսությունները նորերի տեղ անցկացնել (դե երևի ինքն էլ է նոր իմացել)։ Թվարկածս բոլոր մասնագետների և մասնավորապես՝ Միքայել Բադալյանի (որի մասնագիտական բարձր որակները հայտնի են նաև արտասահմանում և մեր երկրում իր ոլորտի ակնհայտ առաջատարներից է) դիտողությունները երկաթյա են և հիմնավոր։ Փորձել հաշվի չնստել այս ամենի հետ, նշանակում է կամ կույր ես կամ պատվեր ես կատարում։ Այն, որ նա, այո հենց նա ցեխոտվելով փորձում է այլոց վրա ցեխ շպրտել և անհիմն ու առանց ապացույցների մեղադրել պատվեր կատարելու մեջ (փորձելով մի քայլ առաջ անցնել կամ առաջնորդվում է ավելի շուտ ես քան ինձ սկզբունքով) ցույց է տալիս իր իրական կարգավիճակը։ Սերունդներին կրթում են, այլ ոչ թե կռտում...»։

 

Կարդացեք նաև՝