|
Փոխարժեքներ
20 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Չինաստանի նախագահ Սի Ծինպինը կարծում է՝ Չինաստանն ու ԱՄՆ-ն պետք է աշխատեն Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի նվաճումները պահպանելու ուղղությամբ։
Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի՝ այս մասին նոյեմբերի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինպինը։
«Միացյալ Նահանգները և Չինաստանը մի ժամանակ ուս-ուսի տված պայքարել են ֆաշիզմի և միլիտարիզմի դեմ, իսկ հիմա նրանք պետք է համատեղ աշխատեն՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի արդյունքները պաշտպանելու համար», - ասել է Սի Ծինպինը։
Նրա խոսքերը մեջբերել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։