կարևոր
3322 դիտում, 11 ամիս առաջ - 2023-10-27 23:58
Հասարակություն

7-րդ դասարանի դասագրքում ՀՀ ներկա տարածքը ներառված չէ Ուրարտուի թագավորության քարտեզի մեջ, սա ամենավտանգավորն է․ Միքայել Բադալյան. Tert.am

7-րդ դասարանի դասագրքում ՀՀ ներկա տարածքը ներառված չէ Ուրարտուի թագավորության քարտեզի մեջ, սա ամենավտանգավորն է։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը․

«Դասագրքում հայ ժողովրդի ծագման առաջին վարկած է ներկայացվում է «բալկանյանը», ըստ որի մեր նախնինները եղել են Բալկաններից եկած գաղութարարներ։ Սա, մեղմ ասած, ցանկալի չէ ու շատ վտանգավոր թեզ է։ Դրա փոխարեն, ուղղակի ուսուցիչը կարող է ասել, որ կան նաև նման տեսակետներ։

Խոսքն այստեղ «ուռա հայրենասիրության» մասին չէ, այլ լուրջ, կշռադատված, գիտական փաստերով պետականամետ քաղաքացի դաստիարակելու մասին է։ Ուրարտուի քարտեզի դեպքում ասում են վրիպակ է, Իշպուինիի ժամանակվա քարտեզն ենք ներկայացրել, ի՞նչու դա դնել, ի՞նչու Հայաստանի Հանրապետությունը տարանջատել ուրարտական կայսրությունից։ Կարելի էր դնել Ուրարտուի հզորացման փուլի քարտեզը։ Ընդհանրապես, Ուրարտուի առումով, օրինակ տեղանունների, բազմաթիվ սխալներ կան»,-նշել է գիտնականը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ Tert.am-ի տեսանյութում․