կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-05 20:17
Հասարակություն

ԱԻՆ-ն ունի նորակառույց մշակույթի կենտրոն

ԱԻՆ-ն ունի նորակառույց մշակույթի կենտրոն

Ինչպես հաղորդում է ԱԻ նախարարությունը, այսօր տեղի ունեցավ ՀՀ ԱԻ նախարարության նորակառույց մշակույթի կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը։ Կենտրոնի բացումը կատարեցին ԱԻ նախարար Արմեն Երիցյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։

Երևանի թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատի վարչական շենքին կից, որտեղ վերջերս ավարտված հիմնանորոգումից հետո տեղակայվել է նաև ՓԾ Երևանի փրկարարական վարչությունը, արդեն գործում է ԱԻ նախարարության մշակույթի կենտրոնը։