Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սեպտեմբերի սկզբին Ալիեւը աշխատանքային այցով մեկնել էր Իտալիա: Հռոմում նախագահ Սերջո Մատարելլայի, վարչապետ Ջորջ Մելոնիի եւ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո Բաքվի եւ իտալական Eni S. P. A ընկերության միջեւ ստորագրվել է երեք հուշագիր, այդ թվում՝ կենսավառելիքի եւ կենսանյութերի ոլորտում, նավթագազային նախագծերի վերաբերյալ արդյունահանման եւ միջստրիմի (էներգառեսուրսների փոխադրում եւ պահպանում) ոլորտում՝ էներգամատակարարումների անվտանգության ապահովման, ինչպես նաեւ էներգետիկ անցման եւ ջերմոցային գազերի արտանետումների կրճատման ոլորտում: Eni S. P. A-ի ղեկավար Կլաուդիո Դեսկալցիի հետ հանդիպման ընթացքում Ալիեւը քննարկել է նավթագազային եւ վերականգնվող էներգիայի ոլորտում նոր տեխնոլոգիաների կիրառմանն ուղղված համգործակցության ընդլայնման եւ դիվերսիֆիկացման ծրագրերը: Հուշագրերի ստորագրումից հետո իտալացի գործընկերները կպատրաստեն աշխատնքային պլան եւ ռազմավարություն՝ ավելի կարճ ժամանակահատվածում կոնկրետ արդյունքների հասնելու համար:
Հռոմից հետո Բաքվից բարձրաստիճան պատվիրակությունը Միլանով տեղափոխվեց Կոմո լճի գեղատեսիլ ափերին գտնվող Չեռնոբբիո միջնադարյան քաղաք, որտեղ սեպտեմբերի 6-ին Ադրբեջանի ղեկավարը ելույթ ունեցավ վերջին շրջանում բազմացած միջազգային համաժողովներից մեկում, այն է՝ Ambrosetti («Հայացք աշխարհին, Եվրոպային եւ Իտալիային»), որը նախաձեռնել էր The European House-Ambrosetti վերլուծական կենտրոնը: Երկու տարի առաջ Ալիեւը ելույթ էր ունենում նույն համաժողովում՝ «Ադրբեջանի դերը էներգետիկ անվտանգության ապահովման գործում» թմայով։ Այս անգամ «Ադրբեջանի դերը աշխարհաքաղաքական նոր պայմններում» նստաշրջանում ունեցած իր ելույթում նա ուշադրությունը կենտրոնացրել է մերձկասպյան երկրի եւ Իտալիայի հատուկ հարաբերությունների վրա, որոնք «արդեն երկար տարիներ աշխատում են որպես ռազմավարական գործընկերներ։ Համապատասխան հռչակագիրն ընդունվել է տասը տարի առաջ։ Մեր հարաբերություններն ընդգրկում են բոլոր ոլորտները, Մենք կանոնավոր քաղաքական շփումներ ենք պահպանում»։ Հիշեցնելով Իտալիայի նախագահ Մատարելլայի՝ 2018 թ-ին Ադրբեջան կատարած այցի մասին՝ Ալիեւը նշել է, որ ինքն է 2020 թ-ից ի վեր երրորդ անգամ այցելում Իտալիա. »մր բարձր մակարդակի շփումները ցույց են տալիս, որ մենք շատ մտերիմ գործընկերներ ենք»:
Էներգամատակարարումը հստակ ցույց է տալիս, որ երկրների ազգային անվտանգությունը սերտորեն կապված է էներգետիկ անվտանգության հետ, այն դեպքում, երբ «Իտալիան Ադրբեջանի թիվ մեկ առեւտրային գործընկերն է աշխարհում։ Անցյալ տարի մեր ապրանքաշրջանառությունը կազմել է 16 մլրդ դոլար եւ աճի ներուժ կա ոչ միայն էներգետիկ ոլորտում, այլեւ այլ ոլորտներում։ Ադրբեջանը Իտալիայի համար նավթի թիվ մեկ եւ գազի թիվ երկու մատակարարն է»։
Կասպից ծովի ափերից մինչեւ Ապենինյան թերակղզի ձգվող 3500 կիլոմետրանոց Հարավային գազային միջանցքն ապահովում է «Ադրբեջանից գազ գնող տասը երկրների էներգետիկ անվտանգությունը», որոնցից յոթը Եվրամիության անդամ են: Այդ իսկ պատճառով Եվրահանձնաժողովն Ադրբեջանին անվանում է գազի համաեվրոպական մատակարար եւ իր հուսալի գործընկեր»։ Շահ Դենիզ-2 հանքավայրից գազ ստացողների ցանկում են Թուրքիան, Վրաստանը, Իտալիան, Հունաստանը, Բուլղարիան, Ռումինիան, Հունգարիան, Սլովենիան, ինչպես նաեւ Սերբիան եւ Խորվաթիան, ինչի մասին դեռ կխոսենք: Բացի այդ, ըստ Ալիեւի, Ուկրաինան, ԵՄ-ն եւ Ռուսաստանը դիմել են Բաքվին՝ խնդրելով օգնել պահպանել ռուսական գազի տարանցումն Ուկրաինայի տարածքով, եւ այժմ փաստացի Ադրբեջանի օգնությամբ Մոսկվան եւ Կիեւը բանակցություններ են վարում Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը շարունակելու եւ Ռուսաստանի եւ Ուկրաինայի տարածքով ադրբեջանական գազը Եվրոպա մատակարարելու շուրջ: Ալիեւի խոսքով, որն առաջին անգամ չէ, որ հիշատակում է այդ մասին, բանակցություններն ընթանում են արդեն մի քանի ամիս, եւ որքան կարելի է դատել, դրանց արդյունքը դեռեւս ակնհայտ չէ: Ռուսական կողմի հետաքրքրությունը տելեգրամյան ալիքներից մեկը ձեւակերպել է «Գազպրոմը» փրկելու անհրաժեշտությամբ. «...տարբերակներ չկան. Պետք է ինչ-որ կերպ վերադառնալ Եվրոպա..., որը կտրականպես չի ցանկանում ռուսական գազն ուղղակիորեն վերցնել... հնարավոր է՝ Ադրբեջանի միջնորդությամբ»:
Իհարկե, Իտալիայում առանց Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի քննարկման էլ չի եղել, որի 80 տոկոսն, ըստ Ալիեւի, արդեն համաձայնեցված է։ Ի դեպ, անցած գարնանը Իտալիայի հետ կապերի զարգացման նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել նաեւ հայկական կողմը, ինչը հազիվ թե կարելի է պատահական զուգադիպություն համարել: Եվրոպացիները ողջունում են Երեւանի եւ Բաքվի միջեւ վիճելի հարցերի կարգավրումը վերջինիս արտոնյալ պայմաններով, մինչդեռ Եվրախորհրդարանի առանձին պատգամավորների հայանպաստ հռետորաբանությունը հազիվ թե որեւէ մեկին մոլորեցնի: Համաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահը հանդիպել է Սաուդյան Արաբիայի ներդրումների նախարար Խալեդ Բեն Աբդել Ազիզ ալ Ֆալեհի հետ՝ քննարկելով Սաուդյան Acwa Power ընկերության գործունեությունը, որը շուտով կգործարկի Կասպից ծովի ափին ամենամեծ հողմակայանը, որը նախատեսվում է գործարկել մոտ մեկ տարի անց: Նոր մոդայիկ «կանաչ էներգետիկյի» ձեւաչափով նախագիծը նախատեսված է նաեւ Եվրոպա էլեկտրաէներգիա արտահանելու համար։ Բացի այդ, Acwa Power-ը եւ Ադրբեջանի Էներգետիկայի նախարարությւնը միասին կառուցում են հանրապետությունում 200 ՄՎԱ հզորությամբ առաջին պահեստարանը, ընդ որում, այդ աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչեւ հոկտեմբերին Բաքվում կայանալիք կլիմայական գագաթնաժողովը:
Ավելի վաղ՝ 2023 թ-ի դեկտեմբերին, Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը նշել էր Բաքվի վճռորոշ դերը Եվրոպա բնական գազի մատակարարումների դիվերսիֆիկացման գործում։ 2024 թ-ի հունիսին Բայդենը «Բաքվի էներգետիկ շաբաթվա» մասնակիցներին ուղղված ուղերձում ընդգծել է Ադրբեջանի նշանակությունը՝ որպես գլոբալ էներգետիկ անվտանգության հիմնաքար, հատկապես Եվրոպայի երկրների համար: 2023 թ-ին Բքուն արեւմուտք է ուղարկել իր տարեկան գազի արդյունահանման կեսից ավելին։ Անցած տարվա հուլիսին Բաքուն եւ Եվրամիությունը գազային համաձայնագիր են ստորագրել, որը նախատեսում է բնական գազի ներկրման կրկնապատկում ռուսական մատակարարումների կրճատման ֆոնին:
Մինչդեռ SOCAR պետական նավթագազային ընկերությունը մեծացնում է գազի մատակարարումը Սերբիա.օրերս Srbijagas նավթային ընկերությունը լրացուցիչ գնումների մասին համաձայնագիր է ստորագրել: Ենթադրվում է՝ 2024 թ-ի նոյեմբերից մինչեւ 2025 թ-ի ապրիլն ընկած ժամանակահատվածում, ի լրումն 2023 թ-ին կնքված մինչեւ 400 միլիոն խորանարդ մետր մատակարարման պայմանագրի, օրական կմատակարարվի եւս մեկ լրացուցիչ միլիոն խորանարդ մետր։
Բացի այդ, սեպտեմբերի սկզբին PPD եւ MET Group ընկերությունների միջոցով Արեւմտյան Կասպից ծովի հանքավայրերից մեկնարկել են գազի մատակարարումները Խորվաթիա, որը դարձել է Ադրբեջանից էներգառեսուրսներ ստացող տասներորդ երկիրը Հարավային Եվրոպա «կապույտ վառելիքի» արտահանման հավակնոտ ծրագրի շրջանակներում:
Գեղեցիկ է հնչում, սակայն «առաքվածի ծավալների մասին SOCAR-ի մամուլի ծառայությունում նախընտրում են լռել», – գրում է բալկանյան Балканская сплетница։ «Դեռ ամռանն Ալիեւը խոստացել էր, որ մինչեւ տարեվերջ Ադրբեջանը կավելացնի արտահանման ծավալը մինչեւ 25 մլրդ խմ, որից 13 մլրդ խմ-ը պետք է ուղարկվեր Եվրոպա: ԵՄ-ի հետ Բաքվի պայմնավորվածությունների համաձայն, առաջիկա հինգ տարում Եվրոպա գազի մատակարարումները պետք է հասնեն տարեկան 20 մլրդ խմ-ի (խողովակաշարի 16 մլրդ խմ թողունակության մասին ոչ ոք չի մտածում)։
Սակայն այս պահին այդ ցուցանիշներին, եվրոպական շուկա կարողացել է մուտք գործել ընդամենը մոտ հինգ միլիարդ խորանարդ մետր։ Բացի թողունակության հետ կապված խնդիրներից, արտահանման ծավալները սահմանափաված են նաեւ Շահ Դենիզի հանքավայրում առկա պաշարներով, որտեղից Բաքուն նախատեսում է գազով ապահովել դիվերսիֆիկացման ծարավներին: Մինչեւ 2028ը նախատեսվում է ընդլայնել արտահանումը Կասպից ծովում Ումիդ եւ Ապշերոն հանքավայրերի հաշվին»
Այսպես թե այնպես, Բաքուն ձգտում է լիովին օգտվել առկա հնավորություններից անկայուն աշխարհաքաղաքական իրադրության խորապատկերին, որը ստիպում է հետագայում եւս փակ պահել մերձկասպյան երկրի ցամաքային սահմանները՝ բարդ համաճարակաբանական իրադրության եւ հակաքովիդային միջոցառումների պատրվակով։ Որոշ դիտորդներ ենթադրում են՝ «վրացական ադրբեջանցիների վրա փորձում են ազդել իրանական ատյանները»՝ ձգտելով օգտագործել այդ բավական հզոր եւ ազդեցիկ համայնքը «Ադրբեջանում ընթացող գործընթացների վրա ազդելու համար։ Սահմանը փակելու եւս մեկ առիթ է Մերձավոր Արեւելքում ահագնացող քաոսը։ Եթե պատերազմը բռնկվի, ապա Անդրկովկասը կարող է «միջանցիկ բակ» դառնալ հզոր միգրացիոն հոսքերի համար»։
Ալեքսանդր Գրիգորեւ
Աղբյուրը՝ vpoanalytics.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի