Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վարչապետն այցով մեկնել է Փարիզ, այնտեղ մասնակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմկերպության գագաթնաժողովին, բայց գլխավորը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ վարչապետ Միշել Բարնյեի հետ բանակցություններն են: Այս կապակցությամբ Հայաստանի կառավարությունը հայտնել է՝ Մակրոնի հետ հանդիպման ժամանակ Փաշինայնը քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացը՝ շեշտելով, որ այդ փաստաթղթի կետերի 80 տոկոսն արդեն համաձայնեցված է Ադրբեջանի հետ, եւ որ Հայաստանը պատրաստ է ապաշրջափակել տարածաշրջանային հաղորդակցությունները «ինքնիշխանույթան, իրավասոթյան, փոխադարձության եւ հավասարության սկզբունքների հիման վրա»: Ի դեպ, Փաշինայնի այս այցի մոտ հնարավոր է նաեւ ինչ-որ թաքնված իմաստ, ինչը Երեւանին ստիպում է խորհրդակցություններ անցկացնել Փարիզի հետ։ Այս մասին Ստանիսլավ Տարասովի դիտարկումը։
«Միանգամից նշենք՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այսպես կոչված, խաղաղ գործընթացում տեղի է ունենում բանակցային ժանրի ճգնաժամ.չնայած հանդիպումների ձեւականորեն գործող ձեւաչափերին, չկան ծակող կոնկրետ պայմանավորվածույթուններ», – նշել է Տարասովը:
«Ընդ որում՝ Հայաստանը հրաժարվում է օգտագործել Ռուսաստանի, իսկ Ադրբեջանը՝ Ֆրանսիայի միջնորդությունը։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա նրանց չի հաջողվում Մոսկվային զուգահեռ կայուն «հնարավորությունների ալիք» կառուցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խնդիրները լուծելու համար՝ առաջնորդվելով 2020ի նոյեմբերի 9-ի խաղաղ համաձայնագրի վերանայման հայեցակարգով, որը կասեցրեց ղարաբաղյան երկրորդ պատերազմը։ 2021ից սկսած՝ ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենը՝ կազմակերպելով երկու երկրների ղեկավարների հանդիպումներ, տասնյակ հեռախոսազրույցներ անցկացնելով երկու երկրների ներկյացուցիչների հետ, կազմակերպելով Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարրների ուղիղ բանակցությունների շարք Վաշինգտոնում եւ եվրոպական մի շարք մայրաքաղաքներում, ոչնչի չի հասել»,- կարծում է քաղաքագետը։
«Ուստի հարց է առաջանում՝ ինչի՞ց է ելնում Փաշինյանը՝ կոչ անելով Ֆրանսիային ակտիվորեն մասնակցել Ադրբեջանի հետ իր հարաբերությունների կառուցմանը։ Ամենայն հավանականությամբ, դրա հետեւում կանգնած է Հայաստանի մտադրությունը՝ ինչ-որ կերպ խթանել Անդրկովկասում Ֆրանսիայի տարածաշրջանային դերի վերափոխումը, այն հասցնել այնտեղ Ռուսաստանի հետ դիմակայության մակարդակի, ինչը կապված է տարածաշրջանում լարվածության ավելացման հետ։ Դրանից հետեւում է՝ Երեւանը, չգիտես ինչու, հույս ունի հենց նման պայմաններում հասնել Ադրբեջանի հետ խաղղության պայմանագրի ստորագրմանը, թեեւ ինքն ընդլայնում է ակտիվ բանակցութույններն իր նոր արեւմտյան գործընկերների հետ ոչ միայն պաշտպանական համակարգերի, այլեւ հարձակողական զենքի՝ օպերատիվ-մարտավարական եւ նույնիսկ հիպերձայնային հրթիռների գնման շուրջ։ Պատահական չէ, հայ խորհրդարանականներից մեկի ձեւակերպմամբ, «այն, ինչ արվում է, ցավոք, ոչ թե ճանապարհ է հարթում դեպի խաղաղություն, այլ ընդհակառակը, նրա ճանապարհին իրավական կոնֆլիկտների նոր թավուտներ է ծնում»: Այնպես որ, Երեւանի եւ Բաքվի միջեւ բանակցային գործընթացը փակուղում է, թեեւ, հնարավոր է, Փաշինայնը Փարիզում ամենեւին էլ Ադրբեջանի հետ խաղաղություն չի քննարկել», - եզրափակում է Տարասովը։
Հիշեցնենք՝ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է՝ «Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հանդիպման մասին որոշումը մնում է նրանց վրա, եւ Մոսկվան պատրաստ է կատարել իր պարտավորությունները, եթե նրանցից առաջարկ լինի»:
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի