կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-04 13:00
Հասարակություն

Տարոն Մարգարյանն ու Արմեն Երիցյանը կբացեն ԱԻՆ մշակույթի տունը

Տարոն Մարգարյանն ու Արմեն Երիցյանը կբացեն ԱԻՆ մշակույթի տունը

 

Ապրիլի 5-ին` ժամը 15.00-ին, տեղի կունենա ՀՀ ԱԻ նախարարության նորակառույց մշակույթի կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը։

 

Կենտրոնի բացումը կկատարեն ԱԻ նախարար Արմեն Երիցյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Միջոցառմանը ներկա կլինի նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։

 

Վեց տարեկանից բարձր երեխաները կունենան բոլոր անհրաժեշտ պայմաններն իրենց արդյունավետ ժամանցը մշակույթի կենտրոնում անցկացնելու համար։ Կգործեն նաև սիրողական խմբեր։