կարևոր
751 դիտում, 4 շաբաթ առաջ - 2024-10-05 12:02
Քաղաքական

Դեռ հինգ «րոպե» կա կենտրոնանալու լուծման վրա ու փրկելու համար այն, ինչ այս պահին անդառնալի է․ Վարուժան Գեղամյան

Դեռ հինգ «րոպե» կա կենտրոնանալու լուծման վրա ու փրկելու համար այն, ինչ այս պահին անդառնալի է․ Վարուժան Գեղամյան

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․

«Վերջին հինգ պակաս

Վերջում չի հիշվելու, թե այս օրերին, հինգ կամ քսան տարի առաջ ով ինչ ասաց, որքան ճիշտ էր և արդյոք իրավունք ուներ մեղադրելու մյուսներին: 

Վերջում ձեր ու մեր արածն ու չարածը կարևոր չի լինելու: 

Վերջում մենք ուղղակի գաղթական ենք դառնալու, իսկ մեր բոլոր քննարկումները` իմաստազուրկ:

Վերջում, երբ մեր հայրենիքի այս մի կտորն էլ ավարտվի, ոչ միայն չի հիշվելու, այլև կարևոր չի լինելու այս օրերի իրար մեղադրելը, իրարից բողոքելը, մեր գրած ստատուսները:

Իսկ այսօր վերջին արդեն հինգ է պակաս: 

Ուրեմն դեռ հինգ «րոպե» կա կենտրոնանալու լուծման վրա ու փրկելու համար այն, ինչ այս պահին անդառնալի է»: