|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Եթե ԱՄՆ-ն սկսի միջոցներ ձեռնարկել միջուկային փորձարկումները վերսկսելու համար, ՌԴ-ն անմիջապես հայելային պատասխան կտա։ Այս մասին RT հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է ТАСС-ը:
«Եթե սկսվեն գործընթացներ, որոնք կնշանակեն, որ ԱՄՆ-ն նայում է միջուկային փորձարկումների վերսկսման ուղղությամբ, Ռուսաստանն անմիջապես հայելային պատասխան կտա», - ասել է փոխնախարարը։
Մեկնաբանելով 2023 թվականի նոյեմբերին Ռուսաստանի Դաշնության կողմից Միջուկային փորձարկումների համապարփակ արգելքի պայմանագրի վավերացման հետկանչումը, Ռյաբկովը նշել է, որ Մոսկվայի «համբերությունը սպառվել է»։
«23 տարի սպասել ենք, վերջակետը դրված է:
Թե ինչ կլինի հետո, բաց հարց է։
Դրա պատասխանը լիովին կախված է այն գծից, որը կհետապնդեն ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները», - ասել է նա։
Ինչպես պարզաբանել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը, վավերացման հետկանչումը համարժեք չէ պայմանագրից դուրս գալուն։
«Մենք շարունակում ենք գործել դրա ոգուն և տառին համապատասխան», - ընդգծել է նա։