կարևոր
1090 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-07 16:57
Աշխարհ

ԱՄՆ-Թուրքիա. F-35-ները՝ Ս-400-ների դիմաց․ առեւտուրը շարունակվում է

ԱՄՆ-Թուրքիա. F-35-ները՝ Ս-400-ների դիմաց․ առեւտուրը շարունակվում է

Սեպտեմբերի 22-ին հունական «Կատիմերինի» թերթը պատմել է Թուրքիային ուղղված Միացյալ Նահանգների առաջարկի մասին՝ իր կողմից ձեռք բերված Ս-400 համակարգերը Պենտագոնի վերահսկողությանը հանձնելու դիմաց Անկարային նոր սերնդի F-35 «անտեսանելի» կործանիչներ վաճառելու դիմաց: Հաղորդվում է՝ նման «փոխանակումը» ձեւականորեն թույլ կտար Թուրքիային «պահպանել դեմքը»՝ ռուսական համակարգերը թողնելով իր տարածքում եւ այդպիսով չխախտելով Մոսկվայի հետ կնքված պայմանագրի պայմանները, սակյն, փաստորեն, զենիթահրթիռային համալիրները կհայտնվեին Միացյալ Նահանգների տրամադրության տակ, որոնք կառաջարկեին ռուսական համակարգերը քաշել Թուրքիայի հարավում գտնվող Ինջիրլիք ռազմաբազայի իրենց վերահսկողության տակ գտնվող հատված: Ամերիկյան ձեռներեցության ինստիտուտի ավագ գիտաշխատող եւ Պենտագոնի նախկին աշխատակից Մայքլ Ռուբինը հունական պարբերականին հաստատել է՝ Սպիտակ տան եւ Պենտագոնի ներկայացուցիչներն այս առաջարկը շատ բարձր մակարդակով են ներկայացրել հուլիսին. «Տարածաշրջանի իմ աղբյուրներն ասում են՝ 2024 թվականի հուլիսի 1-2-ը Թուրքիա կատարած այցի ժամանակ պաշտպանոթյան նախարարի միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Սելեստե Ուոլանդերը եւ նախագահի հատուկ խորհրդական եւ ԱՄՆ-ի Եվրոպայի գծով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերը F-35-ի գործարքի վերսկսումը քննարկել են իրենց թուրք գործընկերների հետ։ F-35 ծրագրին կրկին մասնակցելու դիմաց նրանք Թուրքիայից պահանջել են Ս-400-ները փոխանցել ԱՄՆ-ին կամ տեղափոխել Ինջիրլիք բազայում ԱՄՆ-ի կողմից վերահսկվող հատված»:

Բանակցությունների հաջորդ օրը Անկարայում ամերիկյան դեսպանատան լակոնիկ հայտարարության համաձայն՝ Վալանդերն ու Քարփենթերը թուրք պաշտոնյաների հետ քննարկել են համագործակության լրացուցիչ ուղղությունների զարգացումն ու երկու երկրների պաշտպանական հարաբերությունների հետագա ամրապնդումը:

Բանակցույթունների արդյունքների մասին հստակ հայտնի չէ, փաստ չէ, որ թուրքերին դուր է եկել նրանց առաջարկը։ Համենայնդեպս, երկրի ռազմական գերատեսչության աղբյուրը կոչ է արել զգուշությամբ վերաբերվել երրորդ երկրների պնդումներին։ Նրա խոսքով՝ «այս պահին Ս-400-ների եւ F-35 կործանիչների վերաբերյալ երկու երկրների դիրքորոշումը չի փոխվել։ Մենք միշտ ասում ենք՝ դաշնակիցներին կոռեկտ չէ միմյանց նկատմամբ սահմանափակումներ կամ պատժմիջոցներ կիրառել, դա հակասում է դաշնակցային ոգուն։ Ակնկալում ենք՝ մեր դաշնակիցները կընդունեն ՆԱՏՕ – ի ոգուն եւ ընդհանուր անվտանգության հեռանկարներին համպատասխան որոշում եւ կվերացնեն բոլոր սահմանափակումները՝ ակնհայտ եւ անուղղակի»։ Թուրքական կողմն ի սկզբանե մերժել է ամերիկյան առաջարկը, սակայն հարցը մնում է օրակարգում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կայանալիք երկկողմ շփումներից առաջ, նշվում է «Կատիմերինի» հրապարակման մեջ, որը հունական լոբբիի մտահոգության ակնհայտ արտացոլումն է ամերիկա-թուրքական բանակցությունների հնարավոր դրական արդյունքի վերաբերյալ: Ըստ նույն Ռուբինի՝ «ցանկացած ամերիկյան կառավարության արտքին եւ պաշտպանական քաղաքականության համար ամենավտանգավոր ժամանակն է մինչեւ [նախագահական] քառամյակի ավարտը», երբ Սպիտակ տան հեռացող տերերը կարծում են, որ «կարող են անել այն, ինչ ուզում են՝ առանց ընտրողների հետ կրկին հանդիպելու անհրաժշտության»: Չնայած վերջին տասնամյակում ամերիկա-հունական կապերի նկատելի ամրապնդմանը՝ «Վաշինգտոնում չափազանց շատերը պատրաստ են» վաճառել «Աթենքն ու Նիկոսիան», ինչը «չպետք է տեղի ունենա»: Հունաստանի վարչապետ Միցոտակիսը սեպտեմբերի 5-ին պետքարտուղար Բլինկենի հետ ուննեցած տված հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել՝ակտիվացել են «պրոֆիլային» ՀԿ-ները, ինչպիսիք են Hellenic American Leadership Council-ը, եւ հունամետ կոնգրեսականներ, օրինակ, հանրապետական Գուս Բիլիրակիսը, ով դեմ էր ռուսական համակարգերի ձեռքբերումից հետո Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցների մեղմացմանը:

Այնուամենայնիվ, հարցը ոչ մի տեղ չի գնացել եւ ակտիվորեն քննարկվել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանի շրջանակներում: Ինչպես եւ սպասվում էր, ամերիկա-թուրքական պոտենցիալ գործարքը, կողմնակիցներից բացի, քիչ չեն նաեւ կասկածողները թե դրա տեխնիկական իրականացման հնարվորության, թե քաղաքական նպատակահարմարության վերաբերյալ: Էրդողանը եւ նրա շքախմբի մարդիկ հերթական անգամ քննդատել են Թուրքիայի դեմ ԱՄՆ-ի պաշտպանական պատժամիջոցները: Պատասխանելով Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ բանակցությունների վերաբերյալ ամերիկացի լրագրողների հարցերին՝ Թուրքիայի առաջնորդն ուղղակիորեն մատնանշել է F-35-ի հետ կապված որեւէ տեղաշարժի բացակայությունը: Թուրք դիտորդների համար հատկապես նկատելի է Սպիտակ տան մտադրությունների հանդեպ թերահավատությունը եւ հավանականությունը, որ ի վերջո Թուրքիան կարող է մնալ եւ առանց F -35-ների, եւ առանց F -16-ների, եւ առնց Ս-400-ների:

Հիշեցնենք՝ 2019ին Թուրքիայի կողմից գնված Ս-400 զենիթահրթիռային համալիրների ժամանումից հետո Թրամփի վարչակազմն Անկարային հանել էր F -35 ծրագրից, որի համար ավելի քան մեկ տասնյակ թուրքական պաշտպանական ընկերություններ շուրջ 900 դետալ էին արտադրում: Ս-400-ից հրաժարվելու միջոցով Թուրքիային F -35 նախագծին վերադարձնելու գաղափարը նոր չէ։ յս տարվա սկզբին Թուրքիա կատարած այցի ժամանակ այդ մասին բարձրաձայնել էր պետքարտուղարի այն ժամանակվա ժամանակավոր պաշտոնակատար Վիկտորյա Նուլանդը։

Թուրքիայի ռազմաօդային ուժերի պաշտոնաթող բրիգադային գեներալ եւ կործանիչ օդաչու Հուսեյն Ֆազլան, ով ղեկավարում է Անկարայում STRASAM վերլուծական կենտրոնը, F -35-ի եւ Ս-400-ի խնդիրն ավելի շատ քաղաքական, քան տեխնիկական է տեսնում: Նա նշում է թուրք-ամերիկյան հարաբերությունների երկարաժամկետ վատթարացումը, որը սկիզբ է առնում 2003 ին ԱՄՆ-ի Իրաք ներխուժումից, որին Թուրքիան վճռականորեն դեմ էր, եւ 2016ի ամռանը պետական հեղաշրջման փորձից: Բացի թուրքական ուժային իսթեբլիշմենթից, հասարակությն մեջ տարածված է վստահությունը Միացյալ Նահանգների կողմից զինվորականների ձախողված ելույթին աջակցելու վերաբերյալ, քանի որ նրա ոգեշնչողը՝ սուննի հոգեւորական Ֆեթուլլահ Գյուլենը, բնակվում է Պենսիլվանիայում եւ դատական հայցերի չի բախվել հյուրընկալող երկրի իշխանությունների կողմից՝ Էրդողանին տապալելու փորձի մեջ նրա ենթադրյալ դերի համար: Տեխնիկական հարցերի շուրջ պայմանավորվածություններ հնարավոր են, սակայն հարցի վերջնական լուծումը չի կարող քաղաքական չլինել։ Հնարավոր է, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները կհաջողվի բարելավվել նոյեմբերին կայանալիք արտասահմանյան ընտրություններից հետո, բայց այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը չի կարող նույնիսկ դրական քայլեր ձեռնարկել F-16-ի հարցում, դժվար թե ցանկություն ունենա լուծելու F-35-ի խնդիրը ։Հիշեցնենք՝ նպատակ ունենալով համալրել իր ՌՕՈՒ-ի հնացած F -16 նավատորմը, Թուրքիան հայտ է ներկայացրել այդ նոր սերնդի 40 եւ իր կանխիկ ինքնաթիռների համար արդիականացման 79 կոմպլեկտ գնելու համար: Չնայած Բայդենի վարչակազմը պաշտոնապես հաստատել է գործարքը 2023ի հունվարին, վաճառքի հստակ ժամանակացույց դեռ չի հայտարարվել:

2017 ին Ս-400-ի գնման հետ կապված խնդիրները պետք է կանխատեսված լինեին, կարծում է Ֆազլան. «Հիմա, յոթ տարի անց, չեմ կարծում, որ լավ ընտրություն կլիներ հրաժարվել Ս-400-ից եւ վերադառնալ F -35. Այստեղ կարեւորը Թուրքիայի հեղինակությունն է։ Նահանջը Թուրքիայում կստեղծի ԱՄՆ-ի նկատմամբ համապատասխնության տպավորություն, որից մենք չենք կարողանա ազատվել անգամ 70 տարի անց»։

Պաշտպանական արդյունաբերության անանուն վերլուծաբանը նման մտավախություն է հայտնել՝ ակնարկելով, որ եթե նույնիսկ Թուրքիան հրաժարվի Ս-400-ներից, տարածաշրջանային մրցակցությունը կարող է խանգարել նրան ձեռք բերել F-35-ները»

Իր հերթին՝ ինժեներ եւ պաշտպանական արդյունաբերության հետազոտող Աբդուլլահ Բեքչին զգուշացնում է՝ C-400 զենիթահրթիռային համալիրների վերահսկողության հանձնումը ԱՄՆ-ին կթունավորի Ռուսաստանի հետ Թուրքիայի ընդհանուր դրական հարաբերությունները՝ հավելելով, որ մարտկոցը պետք է մնա այնտեղ, որտեղ ներկայումս գտնվում է՝ Անկարայի սահմաններից դուրս: «C-400-ը Թուրքիայի սեփականությունն է, եւ մենք պետք է կարողանանք լուծել այդ հարցը ՝ չհրաժարվելով այդ սեփականությունից»: Պաշտպանական արդյունաբերույաթն անանուն վերլուծաբանը նմանատիպ մտահոգություններ է հայտնել՝ ակնարկելով, որ եթե նույնիսկ Թուրքիան հրաժարվի Ս-400-ից, տարածաշրջանային մրցակցությունները կարող են խանգարել նրան F-35-ի ձեռքբերմանը։

Գազայում, Լիբանանում (իսկ հնարավոր է նաեւ Սիրիայում) իր հարձակողական գործողություններով տարածաշրջանային խոշոր հակամարտություն հրահրող Իսրայելն իր լոբբիի միջոցով զգալի ազդեցություն է ունենում ԱՄՆ քաղաքականության վրա, եւ նա վետոյի իրավունքի պես մի բան ունի սպիտակ տան մերձավորարեւելյան դաշնակիցներին զենք վաճառելու հարցում, գրում է Al Monitor-ը: Այսպիսով, 1980-ականներին Իսրայելը խանգարեց Ռեյգանի վարչակազմին Սաուդյան Արաբիային վաճառել AWACS օդային երթեւեկության նախազգուշացման եւ կառավարման համակարգի ինքնաթիռներ։ Վերջերս Բայդենի վարչակազմն արդեն չկարողացավ ԱՄԷ-ին մատակարարել F-35, քանի որ Աբու Դաբին հրաժարվեց կատարել խիստ պայմանները, որոնք նախատեսված էին Մերձավոր Արեւելքում՝ Իսրայելին հանգստացնելու համար: Թուրք-իսրայելական հարաբերություններում կարճատեւ ջերմացումից հետո՝ 2021 թ-ից մինչեւ ՀԱՄԱՍ-ի հարձակումը, որն Իսրայելի համար հարմար պատրվակ էր դարձել Գազայի դեմ տասնյակ հազարավոր զոհերի հետ պատերազմի համար, Անկարայի կապերը հրեական պետության հետ, թեեւ ոչ միանգամից, բայց ժամանակի ընթացքում, այնուամենայնիվ, հարցակաի տակ են հայտնվել։

Դիտորդները տարբեր տեսակետներ ունեն այն մասին, թե որքան F-35 պետք է Թուրքիան գնի, եթե, այնուամենայնիվ, վերադառնա ծրագրին, եւ արդյոք թուրքական ընկերությունները կարող են վերաինտեգրվել մատակարարման շղթայում: Ըստ Հ.Ֆազլիի՝ «Անկախ Ս-400-ի խնդրից, կարծում եմ, որ թուրքական ՌՕՈՒ-ի նախնական գնահատականը 100 F -35-ի ձեռքբերման վերաբերյալ դեռ արդիական է: Դա կարող է լինել նույնիսկ 150 միավոր: Այսպիսով, լրացուցիչ F-16 եւ Eurofighters գնելու անհրաժեշտություն չի լինի»: Բեքչին էլ կարծում է, որ բավական կլիներ մի քանի տասնյակ մեքենաներ, քանի որ «F-35-ը շատ առաջադեմ ինքնաթիռ է, բայց այն նաեւ թանկ է։ Ունենալով 40 միավոր՝ մենք կարող էինք օգտվել կործանիչի բոլոր հնարավորություններից եւ հսկողության տակ պահել նրա գործառնական ծախսերը»։ Թուրքական պաշտպանական ընկերությունների կողմից F-35-ի արտադրության ծրագրերում արտադրական կապերի վերականգնումը ոչ պակաս շահավետ կլիներ, քան բուն կործանիչի ձեռքբերումը։ Հազիվ թե, սակայն այդ հարցը առարկայական քննարկվում է, քանի որ ՆԱՏՕ-ում Թուրքիայի դաշնակիցները, ինչպիսիք են Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը եւ ԱՄՆ-ը, նույնքան թերահավատորեն են վերաբերվում Թուրքիային, որքան Անկարան նրանց։ Չնայած Զելենսկու ռեժիմի հետ ռազմատեխնիկական համագործակցությանը, որն ակտիվացել էր դեռեւս 20014ին, Արեւմտյան մայրաքաղաքները քննադատում էին Էրդողանի կառավարությանը, իրենց կարծիքով, Մոսկվայի հետ անհարկի սերտ կապերի համար։ Մեկ այլ զսպող գործոն է այն, որ Հունաստանը, որի նկատմամբ Թուրքիայում, չնայած հաշտեցման փորձերին, նախկինի պես ուժեղ են պատմական կարծրատիպերը, պետք է F-35 ստանա այս տարվա սկզբին Վաշինգտոնի կողմից վաճառքի հաստատումից հետո:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2024 թ-ի նստաշրջանի շրջանակներում այս կոնկրետ թեմայի շուրջ քննարկումներն ամփոփել է փորձել Լավրովը։ Ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում նա վկայակոչել է «վերջնական օգտագործողի սերտիֆիկատի առկայությունը, որը զենքի մատակարարման պայմանագրի անբաժանելի մասն է»: Ըստ ստանձնած պարտավորությունների՝ Թուրքիան իրավունք չունի ձեռք բերված Ս-400-ները փոխանցել այլ երկրների։ Այս կապակցությամբ WarGonzo տելեգրամյան ալիքը նշել է․ «ստորագրված պայմանագրերը քիչ բան են նշանակում մեր ժամանակներում, հատկապես ՆԱՏՕ-ի Այլանսի պետությունների համար», այնպես որ մնում է հուսալ Թուրքիայի առաջնորդի խոհեմության վրա:

 

Ալեքսանդր Գրիգորեւ

Աղբյուրը՝ vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի