կարևոր
1612 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-07 20:19
Հասարակություն

Գագիկ Սարգսյանի կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվեց

Գագիկ Սարգսյանի կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվեց

Գագիկ Սարգսյանի և մյուսների գործով դատական առաջին նիստի ժամանակ Սարգսյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց 3 ամիս ժամկետով։

Հիշեցնենք՝ սույն թվականի մարտի 13-ին ԱԱԾ հատուկջոկատայինները ներխուժել էին Գագիկ Սարգսյանի տուն, և, ինչպես հայտնել էր նրա որդին՝ Արամ Սարգսյանը, խուզարկել էին տունը, տակնուվրա արել ամբողջությամբ, ապա՝ ձերբակալել։

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Գագիկ Սարգսյանը ձերբակալվել է «ՔՊ»-ական Գագիկ Մելքոնյանի և ՔՊ գրասենյակի մոտ պայթուցիկ նյութերի հայտնաբերման դեպքով, որը ՔԿ-ն որակել էր որպես ահաբեկչական գործողություն։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հովհաննես Ավագյանի նախագահությամբ, մարտի 14-ին մասնակի բավարարել էր Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Ի դեպ, հիշյալ գործով անցնում է ևս 3 անձ, որոնցից երկուսը կրկին կալանավորված են։

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 8-ին, ժամը՝ 14։30-ին:

Նշենք, որ Գագիկ Սարգսյանը չի ընդունում իր դեմ ներկայացված մեղադրանքը։