Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Համառուսաստանյան պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերության (ВГТРК) առցանց հեռարձակումն ու ներքին ծառայությունները դադարեցրել են աշխատանքը հաքերային հարձակման պատճառով։ Այս մասին Gazeta.Ru-ին հայտնել է աղբյուրը։
«ВГТРК-ն ենթարկվել է աննախադեպ հաքերային հարձակման։ Առցանց հեռարձակումն ու ներքին ծառայությունները չեն աշխատում, նույնիսկ ինտերնետ և հեռախոսային կապ չկա։ Սա երկար կտևի։ Լսել եմ, որ սերվերներից ջնջել են ամեն ինչ, ներառյալ կրկնօրինակները։ Խնդիրը, ինչպես հասկանում եմ, շատ լուրջ է, իսկ կարգավորումը երկար ժամանակ կպահանջի»,- ասել է աղբյուրը։
Ընկերությունը Gazeta.Ru-ին հայտնել է, որ «հնարավոր չէ» մեկնաբանել հաքերային հարձակման մասին լուրերը։
ВГТРК հոլդինգը ներառում է դաշնային ալիքներ՝ «Ռոսիա 1», «Ռոսիա-24», «Ռոսիա Կուլտուրա» դաշնային հեռուստաալիքները, Ռուսաստանի բոլոր մարզերում հեռարձակվող ավելի քան 80 տարածաշրջանային հեռուստառադիոընկերություններ, արտասահմանում հեռարձակվող «ԷռՏեԷռ Պլանետա» հեռուստաալիքը, «Ռադիո Ռոսիի», «Մայակ», «Կուլտուրա», «Վեստի FM», «Յունոստ» ռադիոալիքները: